Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քոչարյանի կալանքն ու Միհրան Պողոսյանի ազատությունը. դեսպանը դատախազի մոտ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի որոշման հրապարակումից հետո տարածվեց տեղեկություն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ տեղեկությունն, անկասկած, մեծ ուշադրության չէր արժանանա լրահոսում, կամ չէր արժանանա այդքան մեծ ուշադրության, եթե չլիներ հենց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Վերաքննիչ դատարանի վճռի հանգամանքը, որը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էլ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն առանձնահատկությունը չի ավարտվում միայն դրանով:

Ավելին, առավել մեծ հանգամանքն այն է, որ ՌԴ դեսպան Կոպիրկինը հունիսի 13-ին հանդիպել էր հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ դրանից մեկ շաբաթ անց էլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի: Թե ինչ է խոսել նրանց հետ ՌԴ դեսպանը, մեզ հայտնի չէ, քանի որ այդ կապակցությամբ հաղորդագրությունները շատ սուղ են եղել: Փոխարենը, բավականին հարուստ է Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որը պաշտոնական արարողակարգային լեզվից եթե «թարգմանենք», ապա թողնում է բավականին «կենսուրախ» հանդիպման տպավորություն: Իհարկե, դա կարող է լինել խաբուսիկ, և իրականում ՌԴ դեսպանը գուցե մեկնել է Գլխավոր դատախազություն՝ իր դժգոհությունը հայտնելու: Մյուս կողմից, եթե Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վճիռը Ռուսաստանում առաջացրել է դժգոհություն, ապա դեսպանը հազիվ թե գնար այն գլխավոր դատախազին հայտնելու: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին հանդիպելուց հետո դա կլիներ կռվից հետո բռունցքների թափահարում:

Իրականում, և մենք առիթ ունեցել ենք խոսել այդ մասին տարբեր ձևաչափերում, Ռոբերտ Քոչարյանի գործի, կամ Հայաստանում ներքին գործընթացների վերաբերյալ ընդհանրապես ՌԴ վերաբերմունքը միարժեք գծերով գնահատելն ու դիտարկելը կլինի բավականին պարզունակ ու մակերեսային, քանի որ ներկայումս ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհն է գտնվում բազմաշերտ տրանսֆորմացիաների փուլում: Ըստ այդմ, իրավիճակը գնահատել այն համատեքստում, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է Քոչարյանին պաշտպանելու և նրա միջոցով թավշյա հեղափոխությունը քանդելու համար, թերևս կնշանակի հեռանալ բուն իրողություններից: Ռուսաստանն ինքն էլ իրականում շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանում չկա հետդարձի հեռանկար, միաժամանակ հեռանկար չունի հայ-ռուսական հարաբերության ներկայիս բնույթը, կամ ավելի շուտ՝ անցյալի բնույթը, քանի որ ներկայումս մենք կարող ենք խոսել հայ-ռուսական հարաբերության անցումային բնույթի մասին: Ի դեպ, դրանով է նաև պայմանավորված, որ բավականին շոշափելի խուճապ կա անցյալի բնույթի, այսպես ասած, գլխավոր շահառուների շրջանում՝ թե՛ հայաստանյան համակարգից, թե՛ ռուսական: Եթե փոխվում է հայ-ռուսական հարաբերության բնույթն ու կառուցվածքը, դառնալով միջպետական, ապա դա նշանակում է, որ «դուրս են գրվում» մեծ թվով մարդիկ Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ, որոնք իրականում հայ-ռուսական հարաբերության բովանդակային խեղման վրա աշխատել են միլիոններ՝ տասնյակ և գուցե հարյուրավոր, եթե ոչ միլիարդներ: Կորցնել այդ ամենը նրանց համար սարսափելի է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Որովհետև խնդիրը նույնիսկ միլիոնները կամ միլիարդները չեն, ի վերջո, կուտակած շատ կա և կարող են վայելել:

Բանն այն է, որ նրանք կորցնում են ազդեցության տիրույթներ: Դա է, որ ցանկանում են փրկել: Մյուս կողմից, ակնառու է նաև, որ այս տարիների ընթացքում այդ շրջանակները կապակցել են բազմաթիվ լուրջ խնդիրներ, ներհայաստանյան, ռեգիոնալ, ռուսական քաղաքականության տիրույթի, և այստեղ, իհարկե, քանդել ամեն ինչ և հանգուցալուծել իրավիճակը մեկ հարվածով, դառնում է անհնար: Այստեղից էլ առաջանում են իրականության բարդ ու բազմագույն շերտերը, որոնց մի դրվագն էլ արձանագրվեց գլխավոր դատախազի հետ ՌԴ դեսպանի հանդիպումով, որը տեղի է ունեցել փաստորեն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին որոշմանը զուգահեռ, թեև կասկած չկա երևի թե, որ դեսպանի համար որոշումը չի եղել անսպասելի: Եվ այստեղ, շերտավորման թեմայի մասին խոսելիս, թերևս առկա է ևս մեկ հետաքրքիր հարց՝ իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ինչ ազդեցություն է թողել մեկ այլ շերտի՝ Միհրան Պողոսյանի գործի վրա, և ի՞նչ են խոսել այդ մասին գլխավոր դատախազն ու ՌԴ դեսպանը, եթե խոսել են ընդհանրապես, և Քոչարյանի կալանավորումը չի փակել Պողոսյանի թեման:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում