1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոչ պետական բուհերի մարզական խաղերին մասնակցել են ավելի քան 150 ուսանող

Ոչ պետական բուհերի մարզական խաղերին մասնակցել են ավելի քան 150 ուսանող

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ մարտի 28-ից իրենց ուժերն են չափել տարբեր 5 մարզաձևերում՝ արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ։ Մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված մարզական խաղերի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. ««Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Վաչագան Մարտիրոսյանը նշեց, որ մարզական խաղերն արդեն երրորդ տարին են անցկացվում և մեծ հետաքրքրություն են առաջացնում ուսանողների շրջանում։ Սպորտային այսպիսի միջոցառումները նպաստում են առողջ ապրելակերպի քարոզմանը։ Դրանք, ըստ Վաչագան Մարտիրոսյանի, տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդների են ներգրավում։ 

Արթուր Հարությունյանը սովորում է գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի

«Ուրարտու» համալսարանի երկրորդ կուրսում։ Իր բուհի թիմով վոլեյբոլի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Վոլեյբոլից բացի, մասնակցել է ֆուտբոլի, սեղանի թենիսի մրցումներին։ Երեք տարի զբաղվել է ըմբշամարտով, այժմ, սակայն, ակտիվ սպորտով չի զբաղվում, սակայն պարբերաբար որոշ մարզական միջոցառումների մասնակցում է։ Նա նաև նշում է, որ այսօր սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելը նորաձև է դարձել, մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։ Նա նաև հույս հայտնեց, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կիրականացվեն»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]