16:26  ,  27 սեպտեմբերի, 2018

WTA Տաշքենդ. Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող թենիսի կանանց WTA շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում հայ մարզուհին երեք սեթում ուժեղ գտնվեց հունգարացի Ֆանի Շտոլյարից՝ 3:6, 6:2, 6:1: Մրցախաղը տեւեց 1 ժամ 55 րոպե:

Եզրափակիչի ուղեգիրը 24-ամյա Գասպարյանը կվիճարկի գերմանացի Մոնա Բարտելի հետ:

Տաշքենդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում