Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանցիները սկսել են ավելի հաճախ նախընտրել տեղի հանգստավայրերը

Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22 տոկոս:

«Սա ներքին զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն է, երբ  Հայաստանի բնակչները հանգստանում են Հայաստանի տարածքում: Թե որ հանգստավայրերն են առավել նախընտրելիների շարքում, կդժվարանամ ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հանգստավայրերն էլ այս սեզոնին ակտիվ են: Յուրաքանչյուր հանգստավայր իր առանձնահատկությունն ունի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանի հանգստավայրերը հայաստանցիների շրջանում հետաքրքրություն առաջացնելը կապված է մի քանի գործոնների հետ: Նախ` ամեն տարի տուրիստական նոր պրոդուկտներ են առաջարկվում՝ կապված գյուղական, արկածային, էկո տուրիզմի հետ և այլն: Դրանից բացի, զարգացել է հյուրանոցային և հյուրատնային տնտեսությունները, այս գործում իրենց ներդրումն ունեն պարբերաբար տարբեր մարզերում կազմակերպվող փառատոնները, որոնք առիթ են մեկ անգամ ևս լինելու Հայաստանի գեղատեսիլ, գողտրիկ վայրերում:

Թեպետ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանցիները սկսել են ավելի շատ նախընտրել  Հայաստանի հանգստավայրերը, սակայն քիչ չեն դժգոհություններն այն մասին, որ մեր երկրում հանգստանալն ավելի թանկ է, քան այլ երկիր մեկնելը: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ  նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ այս խնդրի մասին տարիներ շարունակ խոսվում է և դա նորություն չէ:

«Մեզ մոտ հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանում, դրա համար զբոսաշրջիկները գնում են հարևան երկրում են հանգստանում: Ի դեպ, Հայաստանում մեկ շաբաթվա համար ծախսած այդ նույն գնով քաղաքացին կարող է ուղևորվել Վրաստան, այնտեղ մեկ շաբաթ մնալ, սնվել և հետ վերադառնալ: Այստեղ, իսկապես, արդարացի բողոք կա»,-ասաց Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով, այստեղ իշխանություններն անելիք ունեն, ինչ-որ ձևով կարելի է մեղմել հարկային քաղաքականությունը, և ընդառաջել տուրիզմի ոլորտում ծառայություն մատուցողներին, որպեսզի նրանք էլ վերանայեն գնային քաղաքականությունը:

Մեխակ Ապրեսյանը չի ընդունում այն դիտարկումը, թե Հայաստանում հանգստանալը թանկ է:

«Իհարկե, համաձայն չեմ, և կարող եմ առաջարկել բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում, համեմատական վերլուծություն անել՝ ընտրելով նույն կարգի, նույն որակի ծառայություններ մատուցող հյուրանոցներ: Կտեսնեք, որ մեզ մոտ գնային ճկուն քաղաքականություն կա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մեր դիտարկմանը, թե պահանջարկի ավելացմամբ պայմանավորված, օրինակ Սևանում, ոչ բարվոք պայմաններով տնակը մեկ գիշերվա համար 25 հազար դրամ է արժենում, դա այն դեպքում, երբ չկա որևէ ենթակառուցվածք, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Սևանի առանձնահատկություններից  ելնելով, այստեղ գնային քաղաքականությունն այլ է:

«Բոլորս հասկանում ենք, որ Սևանի սեզոնը երկար չէ, շուրջ 40 օր է, դրանով պայմանավորված ունենում է առանձնահատուկ գնագոյացում: Բայց նույնիսկ այդ դեպքում, Սևանում ևս կան ճկուն գնային առաջարկներ: Մենք ունենք շատ լավ հանգստավայրեր, հյուրանոցային տնտեսություններ, որոնք ձեր ասած 25 հազարով շատ ավելի լավ որակով ծառայություններ են մատուցում՝ նախաճաշն էլ ներառյալ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նա խորհուրդ տվեց  armhotels.amallhotels.am կամ այլ համակարգերով մանրամասն ծանոթանալ հյուրանոցների առաջարկներին, գտնել լավ տարբերակներ, նոր ընտրություն կատարել:

Աննա Գզիրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում