Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

«Խուժանիկը» քաշքշել է «Ժառա» ակումբի պարուհիներին, «ձեռ քցել» նրանց, ջարդուփշուր արել սեղանները

Վերաքննիչ քերական դատարանի վարույթում է Կարեն Ղևոնդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

38-ամյա Կարենին՝ «Շենգավիթցի խուժանիկ» մականունով, մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-ին, կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 2-ն անց 16-ը Կարեն Ղևոնդյանը Երևանի Կորյունի փողոցում գործող «Ժառա» ակումբում ոգելից խմիչք օգտագործելով, կատարել է խուլիգանական գործողություններ՝  քաշքշել է պարահրապարակում պարող, իրեն անծանոթ աղջիկների ձեռքերից, փորձել է փաթաթվել նրանց: Այնուհետև իրենց սեղանին դրված օղու շշով հարվածել է ապակե սեղանին ու կոտրել է այն:

Դատարանում Կարեն Ղևոնդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հայտնել է, որ դեպքի ժամանակ ընկերների հետ գտնվել է «Ժառա» ակումբում: Իրենք պատվիրել են օղի ու բնական հյութ: Ինքը հիշում է, որ պարել է պարահրապարակում, բայց իր հետագա գործողությունները չի հիշում, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում: Կարենը «չի բացառել» վկաների նշած գործողություններն իր կողմից կատարելու հավանականությունը: Նա զղջացել է, խնդրել է հնարավորինս մեղմ վարվել իր նկատմամբ:

Ըստ վկաների ցուցմունքների՝ խուլիգանական գործողությունների ընթացքում Կարենն ինքն է ներկայացել, որ իրեն «Շենգավիթցի խուժանիկ» են ասում…

Ըստ վկաների՝ Կարենը ճոճվելով մի քանի անգամ մոտեցել է պարահրապարակում պարող անծանոթ աղջիկներին, քաշքշել է նրանց ձեռքերից՝ ցանկանալով պարել նրանց հետ: Աղջիկները պահանջել են, որ նա իրենցից հեռու մնա: Կարենի ընկերները և ակումբում գտնվող այլ անձինք փորձել են նրան հանդարտեցնել, բայց Կարենը հայտարարել է, թե ինքը «Շենգավիթցի խուժանիկն է»: Նա նորից է քաշքշել աղջիկներին,  փաթաթվել  է նրանց, կանգնել ու երկար նայել է պարողներին, հետո մոտեցել է սեղաններին, կանգնել ու երկար նայել է նստածներին, անիմաստ արտահայտություններ է արել, գնացել է դեպի առանձնասենյակները, խանգարել է ժամանակ անցկացնող մարդկանց: Հաճախորդներից առավել տաքարյունները բոևբոքվել են, վեր են կացել, քաշքշել են Կարենին, նույնիսկ գցել են հատակին, պահանջել են, որ նա իրենցից հեռու մնա: Ընկերներից մեկը Կարենի արարքներից իրեն վատ զգալով՝ հեռացել է: Մյուսները մի կերպ նրան տարել են իրենց սեղանի մոտ, բայց Կարենը ավելի է բորբոքվել, սեղանի վրայից վերցրել է օղու շիշը, հարվածել ու ջարդել է ապակե սեղանը:

Ակումբին պատճառված նյութական վնասը գնահատվել է 16 հազար դրամ:

Դատարանը Կարեն Ղևոնդյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ Կարեն Ղևոնդյանի նկատմամբ պետք է նշանակել միայն ազատազրկման ձևով պատիժ, քանի որ նրա նկատմամբ առկա են այլ գործերով դատավարական որոշումներ, ըստ որոնց՝ մի քանի անգամ քրեական գործ չի հարուցվել տուժողների հետ հաշտության կամ տուժողների բողոքի բացակայության հիմքով: Ըստ մեղադրողի՝ էականորեն բարձր է Կարեն Ղևոնդյանի անձի վտանգավորության աստիճանը, նա, հիշյալ դատավարական որոշումների լույսի ներքո բացասական է բնութագրվում:

Դատարանը արձանագրել է՝ «մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, նախկին դատվածությունները քրեական հետևանք առաջացնել չեն կարող և չեն կարող անդրադառնալ նշանակվելիք պատժի վրա… Խոսք չի կարող գնալ, որ անձի նկատմամբ նախկինում մեղադրական դատական ակտ չկայացվելու պայմաններում, հարուցված կամ հարուցումը մերժված գործերով կայացված որոշումները կարող են հիմք հանդիսանալ անձի բացասական բնութագիրը հաստատված համարելու, դրանով պայմանավորված՝ առավել խիստ պատիժ նշանակելու համար»:

Կարեն Ղևոնդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով հաշվի առնել Կարեն Ղևոնդյանի անձի վտանգավորթյան աստիճանը, նրան դատապարտել ոչ թե տուգանքի, այլ՝ 6 ամիս ազատազրկման՝ նրան կալանքի տակ առնելով հենց դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում