Լիտվացի խմբավարները ցանկացել են հասկանալ, թե «Հայաստանի փոքրիկ երգիչները» ինչպես են աշխատում
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգներով հանդես է եկել Լիտվա և Գերմանիա: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասաց, որ երկու երկրում էլ երգչախումբը լավ ընդունելության է արժանացել։
«Շատ էինք սպասում այս հյուրախաղերին։ Մեծ ցանկություն ունեինք ելույթ ունենալ Լայպցիգի հանրահայտ «Գեվանդհաուս» համերգասրահում: Հարյուրամայկների պատմություն ունի»,- ասաց նա։
Տ. Հեքեքյանը նշեց, որ Գերմանիայում հանդես գալու հրավեր ստացել են երեք տարի առաջ, զուգակցեցին այն Լիտվայում մեկ հրավերով։
«Որոշեցինք այդ համերգները նվիրել Կոմիտասի 150-ամյակին։ Ոչ միայն մեր երգչախումբն էր կատարում Կոմիտասի ստեղծագործություններից, նաև այս փառատոնի շրջանակում ներգրավեցինք օտար երգչախմբերի։ Մեզ հետ երգում էին Կոմիտաս։ Ինձ համար Կոմիտասի 150-ամյակի այս տարում շատ կարևոր է հնարավորինս հանրահռչակել Կոմիտասի անունը, երկրորդ՝ իր գործունեությունը»,- ասաց նա։
Տ. Հեքեքյանը նշեց, որ Լիտվայում համերգից առաջ երգչախմբի հետ վարպետության դաս է ունեցել, լիտվացի խմբավարները ցանկացել են հասկանալ, թե ինչպես են աշխատում, որ հասել են այսպիսի մակարդակի։
«Հենց ժամանեցինք, մեզ ասացին, որ աննախադեպ բան է տեղի ունեցել. 100 մարդ արդեն հերթագրվել է վարպետության դասին ներկա գտնվելու համար։ Ասում էին՝ սովորաբեր 30-40-ից ավելի մարդ չի հերթագրվում։ Պրոֆեսիոնալ խմբավարներ էին, երաժշտագետներ, երաժիշտներ, ուսանողներ։ Ստիպված փոխել էին դահլիճը։ Երկու ժամ տվեց վարպետության դասը, հիացական խոսքեր էին հնչում»,- պատմեց Տ. Հեքեքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական երգերը Լայպցիգում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարմամբ
- Լիտվայում և Գերմանիայում հնչելու է Կոմիտաս՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին