211652_close_icon
views-count3525 դիտում article-date 15:50 20-10-2018

Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողով է ծրագրվում

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ քառակողմ գագաթնաժողով անցկացնելու որոշման մասին: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում նախագահ Ռեջեփ Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին: Քառակողմ գագաթնաժողովի օրակարգում Սիրիայում վերջին զարգացումներն են, մասնավորապես՝ Իդլիբի զինադադարի հարցը, ինչպես նաև հետպատերազմական շրջանում սպասվող անցումային գործընթացները:

Նմանատիպ նյութեր