Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Հինգերորդ շարասյունը կարծում է, թե մոտենում է վերջնական քայլ անելու պահը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայռուսական հարաբերություններին առնչվող նամակ է տարածել և նշել, որ կանի ամեն ինչ` կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյո՞ք փորձ է արվում Ռուսաստանը ներքաշել ներքաղաքական պրոցեսների մեջ:

– Ռուսաստանը ներքաշված է Հայաստանի ներքաղաքական կյանքում, այդպիսի բաներ ասող ուժերն էլ Ռուսաստանի շահերի սպասարկողներն են: Նորություն չէ և, բնականաբար, մեր՝ որպես ժողովրդի, որպես սուվերենի թիվ մեկ խնդիրն է ինքնամաքրվել, որպեսզի կարողանանք վերջապես ինքնիշխան պետություն ստեղծել: Երբ խոսում էինք լյուստրացիայի անհրաժեշտության մասին, այդ թվում՝ քաղաքական, գործակալական, խոսում էինք այն մասին, որ պետք է անցումային արդարադատություն լինի, որ դավաճան ու նախկին ռեժիմների մաս կազմած կուսակցությունների, նրանց պարագլուխների գործունեությունն արգելվի, այդ ամենը ընդունվեց: Ընդհակառակը՝ նրանց հետ գործարքներ տեղի ունեցան, այսօր ահա, խնդրեմ, պատկերը սա է: Մեզ կանգնեցնում են պետականության ճգնաժամի առաջ այս շրջանակները, դրանցից պետք է Հայաստանն ու Հայաստանի քաղաքական դաշտը հնարավորինս ազատել, ձևն էլ արդեն ասացի:

Ի՞նչն է պատճառը, որ Ռուսաստանն այդքան ցավոտ է ընդունում մեր ներքին, ինքնիշխան որոշումներ կայացնելը, օրինակ, հայկական մուլտիպլեքսում փոփոխություններ կատարելը, ՌԴ ընդդիմադիր գործիչ Նավալնուն եթերաժամանակ հատկացնելը։

– Պարզ պատճառով: Ըստ էության, տասնամյակների ընթացքում նրանք տեղական խամաճիկների ձեռքով զավթել են մեր երկիրը, մեր պետությունը զավթված է, գործող իշխանությունների ձեռքին իրական լծակներ կլինեն այն ժամանակ, երբ անցումային արդարադատություն ու լյուստրացիա կիրականացվի: Եվ սա վերաբերում է ցանկացած իշխանությանը: Հակառակ դեպքում՝ խորքային պետությունն իր ԱԱԾ-ով, կեղծ խամաճիկ կուսակցություններով, գործիչներով, քաղաքագետ կոչված վերլուծաբաններով պայքարելու են մեր ազգի ու պետության դեմ: Նրանք սովոր են, որ անգամ շնչելուց պետք է իրենցից թույլտվություն վերցնենք, և երբ այդպես չի լինում, իրենք, կարելի է ասել՝ բարկանում են, անհանգստանում ու նեղվում են:

Կարծում եք՝ այդ ուժերի վերջնանպատակը Ռուսաստանի աջակցությամբ ՀՀ գործող իշխանություններին հեռացնե՞լն է:

– Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից անմիջապես հետո, այսինքն՝ 2018 թվականի ապրիլի 23-ից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այդ պլանը մտավ գործողության մեջ: Բնականաբար, հետզհետե թափ են հավաքում այդ ուժերը գործող իշխանության՝ ժողովրդի կողմից տված հեղափոխության մանդատն ի կատար չածելու պատճառով: Պարզ է, որ հինգերորդ շարասյունը կարծում է, թե պահը մոտենում է, երբ իրենք պետք է վերջնական քայլ կատարեն: Այսպիսի հայտարարություններն ու գործողությունները մոբիլիզացիայի նախապատրաստական աշխատանքի անհրաժեշտ մասն են կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում