Ո՞ւմ և ինչո՞ւ է անհանգստացնում Վիտալի Բալասանյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները:

Թեպետ Բալասանյանն ինքը օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ–ից որեւէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին, այդուամենայնիվ, թեման համառորեն ամենատարբեր մեկնաբանություններով մատուցվում է հանրությանը: Ավելին, Բանակի օրվա առթիվ Բալասանյանի հարցազրույցները պատճառ դարձան Բալասանյանի վրա տոտալ հարձակումների, ընդհուպ՝ վիրավորանքների:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենը պատահական չէ. դա արվում է այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, հենց նա է համարվում Արցախի նախագահի՝ 2020 թվականի ընտրությունների գլխավոր թեկնածուներից մեկը: Այդ իսկ պատճառով կան որոշ շահագրգիռ ուժեր, որոնց անհանգստացնում է Վիտալի Բալասանյանի վարկանիշը, ուստի փորձում են Բալասանյանին վարկաբեկելու եւ անունն անհարկի շահարկելու առիթը բաց չթողնել:

Ի դեպ, հունվարի 28–ին Վ.Բալասանյանն ասել էր. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որեւէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս