13:33:16 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ միջազգային իրավունքի խախտում է. Ռումինիայի նախագահ

    12:45 20 Ապրիլ 2018
    Իսրայելում Ռումինիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխությունը կնշանակեր միջազգային իրավունքի խախտում,  նշված է ուրբաթ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի աշխատակազմի կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
     
    Նախագահի աշխատակազմը հիշեցնում է, որ կան ՄԱԿ ԱԽ և ՄԱԿ ԳՎ մի շարք բանաձևեր, որոնցում ի թիվս այլոց ՄԱԿ պետություններին առաջարկվում է զերծ մնալ Երուսաղեմում դիվանագիտական առաքելությունների տեղակայումից, իսկ միջազգային ջանքերն ինտենսիվացնել Մերձավոր Արևելքում հաստատուն, համընդգրկուն և արդարացի խաղաղության հաստատման նպատակով:
     
    «Այսպիսով, այս փուլում Ռումինիայի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կնշանակեր միջազգային իրավունքի խախտում», - ընդգծում են նախագահի աշխատակազմից:
     
    Ռումինիայի նախագահը հաստատում է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ երկրի դիրքորոշումը շարունակում է համապատասխանել ՄԱԿ ԱԽ և ՄԱԿ ԳՎ բանաձեւերի դիրքորոշմանը:
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս