18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը 50/50 տոկոս փայ է մտել. «Իմ քայլ»-ի պատգամավոր /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ուղղաթիռով է մեկնել Դսեղ ժամանակի սղության պատճառով: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ուղղաթիռի ծախն ավելի շատ չէ և եթե ավտոմեքենաներով գնար վարչապետը, ավելի քիչ գումար չէր ծախսվելու, սակայն եթե նույնիսկ ավելի շատ է եղել ծախսը, պետք չէ մոռանալ որ վարչապետը ժամանակ է խնայել, ասել է պագամավորը:  Նա չի կարծում, թե ուղղաթիռով Դսեղ գնալը շքեղություն է:

Աղազարյանը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի եղբորորդու և աներորդու՝ պատգամավոր դառնալու մասին: «Եթե Փաշինյանը վարչապետ չլիներ, ես էլ պատգամավոր չէի դառնա: Մնացած 85 պատգամավորներից կարող է մի 5 հոգի ընտրվել: Մեր խմբակցության պատգամավորների պատգամավոր դառնալու հարցում 50 տոկոսը Նիկոլ Փաշինյանի գործոնն է: Նա 50/50 տոկոս փայ է մտել: Իսկ մնացած 50 տոկոսի մասով տարբեր պատգամավորներ տարբեր տոկոսներ են ստացել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ