ՀՀ-ում դիմակների ավելցուկ է հնարավոր․ Վարչապետի կոչը՝ գործարանային դիմակներ կրել, դրանք արդյունավետ են

ՀՀ-ում դիմակների ավելցուկ է հնարավոր․ Վարչապետի կոչը՝ գործարանային դիմակներ կրել, դրանք արդյունավետ են

PanARMENIAN.Net - Այս պահին Հայաստանում առկա դիմակներն այնքան շատ են, որ շուկայում կարող է ավելցուկ առաջանալ, հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Քանի որ դիմակները մի 2 ամիս առաջ են ներկրվել, ավելի թանկ են, տեղական արտադրության դիմակների արժեքը 60 դրամ է, ու հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ: Այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է»,- ասաց Գևորգյանը:

Նա նշել է, որ տեղական արտադրության 60 դրամանոց դիմակների առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է: Իսկ 2-րդ խմբաքանակի արտահանման համար կառավարությունը պետք է որոշի՝ եթե թույլ տա էժան դիմակների արտահանումը, ապա շուկայում կմնան ներկրված ավելի թանկերը: Ըստ Գևորգյանի՝ հակառակ դեպքում՝ շուկայում կառաջանա դիմակների ավելցուկ, ու ներկրվածները չեն վաճառվի:

Այս խնդրի լուծման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ:

«Ըստ էության, երբ մենք այսօր նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, մեզ պետք չէ անգամ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք` ամեն օր երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դրանք իրենց կանխարգելիչ նշանակությամբ ավելի արդյունավետ են:

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---