Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էդեն Ազարն ավարտում է միջազգային կարիերան

Էդեն Ազարն ավարտում է միջազգային կարիերան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարն ավարտում է կարիերան հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլիստն անձամբ: «Որոշում եմ կայացրել ավարտել միջազգային կարիերաս: Կկարոտեմ ձեզ»,- սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը:

31-ամյա Էդեն Ազարը Բելգիայի ազգային թիմի կազմում մասնակցել է 126 խաղի: Վերջին անգամ հարձակվողը Բելգիայի հավաքականի մարզաշապիկը կրել է աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլի Խորվաթիայի դեմ խաղում (0:0): Ազարն Բելգիայի ընտրանու կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականին:  

Լուսանկարը` FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]