Վախ եւ ատելություն Բաքվից. ինչու է աղմկում Ալիեւը

Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը կենտրոնացել է Գարեգին Նժդեհի անձի վրա: Նժդեհի վերաբերյալ վարկաբեկումները հատկապես ակտիվացան հոկտեմբերի 11-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հատնի ելույթից հետո, որում նա մեղադրանք հնչեցրեց թե իբր Հայաստանում «հերոսացվում է ֆաշիզմը»:

Դրանից հետո ադրբեջանական մամուլը սկսել է Նժդեհին մեղսագրել նացիստական Գերմանիայի Զինված ուժերի՝ Վերմախտի կազմում «Հայկական լեգեոնի» ստեղծումը եւ ղեկավարումը: «Հրեա փորձագետ» ներկայացվող անձանց միջոցով ադրբեջանական մամուլը ակտիվ շրջանառում է ցեղակրոնության՝ որպես «հայկական ֆաշիզմի եւ հակասեմիտության» թեզը: Այդ համատեքստում «Հայկական լեգեոնին» եւ Նժդեհին վերագրվում են «բազմաթիվ հրեաների ոչնչացումը» եւ «մարդկության դեմ հանցագործությունները»:

Շատ է խոսվել այն մասին, թե իրականում ինչի համար է ըստ արժանվույնս հերոսացվում Նժդեհը: Սակայն առավել կարեւոր է հասկանալ, թե ինչու է նրա դեմ քարոզչական արշավ սկսվել եւ ինչն է նենգափոխվում այդ արշավի ընթացքում:

Ցեղակրոնության հիմնական խնդիրը Հայկական լեռնաշխարհի վերամիավորումն է՝ միասնական հայկական պետության շրջանակներում։  Այն կենտրոնական է համարում ցեղը՝ ազգությունը, սակայն, ի տարբերություն նացիզմի, չունի ծավալապաշտական նկրտումներ: Ցեղակրոնությունը զերծ է նաեւ որեւէ ազգի, ռասայի կամ էթնիկ խմբի ընտրյալության կամ բացառիկության ուսմունքից: Այն չի ստորադասում ո՛չ հրեաներին, ո՛չ մեկ այլ ազգի:  Թուրքն էլ թշնամի է համարվում այնքանով, որքանով բնաջնջել է սեփական հայրենիքում բնակվող հայության զգալի մասին եւ տիրել այդ հայրենիքի տարածքներին: Ավելին՝ զավեշտալի է ծավալապաշտության համար մեղադրվել մի երկրի կողմից, որը պարբերաբար հայտարարում է, թե իբր շուտով վերականգնելու է պատմական արդարությունը հարեւան երկրի մայրաքաղաքի «ազատագրությամբ»:

Նժդեհի եւ «Հայկական լեգեոնի» առնչությունները սահմանափակվում են զորամիավորման սաղմնային փուլում հայերի խումբ հավաքագրելով, որը պետք է օգտագործվեր Գերմանիայի կողմից Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում: հետագա շփումները Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հիմնականում եղել են նամակագրության տեսքով: Նժդեհը հեռու է եղել նաեւ լեգեոնի հրամանատարությունից: Ինչ վերաբերվում է  լեգեոնի իրագործած «մարդկության դեմ հանցագործություններին», ապա բավական է միայն նշել, որ արեւելյան ճակատում կռվող ստորաբաժանումների մեծ մասը շուտով տեղափոխվել են թիկունք՝ Նիդերլանդներ, Բելգիա, Ֆրանսիա, քանի որ «չէին արդարացրել» հրամանատարության սպասելիքները: Հայ զինվորները, որոնց զգալի մասը ռազմագերու կարգավիճակով էր հայտնվել «Հայկական լեգեոնում», զանգվածաբար լքում էին Վերմախտի լեգեոնի կազմը եւ հանձնվում ԽՍՀՄ բանակին: Գրանցվել են նաեւ զենքով հակառակորդի՝ ԽՍՀՄ բանակի կողմը անցնելու, ինչպես նաեւ պարտիզանական ջոկատներին միանալու դեպքեր: Դաշնակիցներին էին հանձնվում նաեւ արեւմտյան ճակատում հայտնված հայ զինվորները:

Նույնը չի կարելի ասել նախ «Կովկասա-մուսուլմանական լեգեոնի», իսկ 1942թ. արդեն «Ադրբեջանական լեգեոնի» մասին, որը պատժիչ գործողությունների ընթացքում աչքի էր ընկնում յուրահատուկ դաժանությամբ: Հատկապես աչքի էր ընկել 111-րդ ադրբեջանական գունդը, որը ՍՍ-ի ուժերի հետ համատեղ մասնակցել է 1944թ. Վարշավայի ապստամբության ճնշմանը: Դրա ընթացքում զոհվել է տարբեր տվյալներով 100-ից 130 հազար քաղաքացիական անձ:  

Միանգամայն օրինաչափ է նաեւ այն, որ «նացիզմի դեմ պայքարի առաջամարտիկ» Ալիեւը մոռանում է Երրորդ ռեյխի հետ սերտ համագործակցություն ծավալած իր հայրենակիցների՝ 1918թ. Անդրկովկասի մահմեդականների ժամանակավոր Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի, Ադրբեջանական Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Խալիլ Խասամեդովի, Ադրբեջանի հատուկ ծառայության՝ հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպության երկրորդ ղեկավար Նագի Շեյխզամանլիի եւ այլոց հերոսացման դեպքերը: Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել «Ադրբեջանական լեգեոնի» ստեղծման գործում, սակայն այսօր նրանց անունով կան փողոցներ,  կիսանդրիներ, իսկ ոմանց տուն-թանգարաններն անարգել գործում են Բաքվում: Բաքվի արվարձաններում Ռասուլզադեի անվան բնակավայր կա: Բացի դրանից՝ 2014թ. Իլհամ Ալիեւի որոշմամբ պետական մակարդակով նշվել է նրա 130-ամյակը:

Ի դեպ, Ռասուլզադեի մասին հիշատակը ավելի վառ էր մինչ Իլհամ Ալիեւի նախագահությունը: Սակայն նրան մոռացության են մատնել ոչ այն պատճառով, որ նա համագործակցել է Երրորդ Ռեյխի հետ: 1990-ականների սկզբին Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախաձեռնությամբ տարածված Ռասուլզադեի կիսանդրիներն ու հուշարձաններն Իլհամ Ալիեւի օրոք աստիճանաբար զիջել են իրենց տեղը Հեյդար Ալիեւի հուշարձաններին, քանի որ «ժողովրդի առաջնորդի» կերպարի համար Ռասուլզադեն ավելի հարմար տարբերակ էր:

Ինչ վերաբերվում է Նժդեհի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակով տարվող կեղծ քարոզչության դրդապատճառներին, ապա դրանք բավական պարզունակ են: Նախ՝ անձնական վրեժխնդրություն. Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարողանում «մարսել» այն հանգամանքը, որ մեծապես հենց Նժդեհի՝ Սյունիքը Հայաստանի կազմում պահելու ջանքերի շնորհիվ տապալվեցին, կամ առնվազն հետաձգվեցին պանթուրքիստական նկրտումները: Երկրորդ՝ օգտվելով նախկին ԽՍՀՄ երկրներում ընթացող Երկրորդ աշխարհամարտի եւ դրա հերոսների «վերարժեւորման» գործընթացի նկատմամբ Ռուսաստանի զգայուն վերաբերմունքից՝ Ադրբեջանը ձգտում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Բացի այդ՝ Ադրբեջանը փորձում է սրացնել կուսակցական եւ գաղափարական հակասությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ հաշվի չառնելով, որ Նժդեհը, ինչպես կյանքի ընթացքում, այնպես էլ կյանքից հետո վերկուսակցական գործիչ է:

Տպել
3248 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում