Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե Փաշինյանի ինչ-ինչ քայլեր դուր չեն գալիս, դա չի նշանակում, որ նրա հետ պետք է սպառնալիքներով խոսել

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը livenews.am կայքում հարցազրույց է հրապարակել, որտեղ օրինականության հետ կապված խիստ վիճահարույց մտքեր է հայտնել։ Վիտալի Բալասանյանի նշանակետում հայտնվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցությունը։

«2016թ. ներեցինք այդ ահաբեկիչներին (նկատի ունի «Սասնա ծռեր»-ին), հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություններ անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»,- ասել է Վիտալի Բալասանյանը։

Արցախի Հանրապետության «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անընդունելի է համարում Հայաստանի ղեկավարության հետ նման սպառնալիքներով խոսելը։

«Դա այն ոճը չէ, որով պետք է բանավեճի մեջ մտնել Հայաստանի իշխանությունների հետ, սպառնալիքներ տեղալ։ Դա չի կարող հանգեցնել համերաշխության և ներդաշնակեցնել Հայաստանի և Արցախի ժողովուրդների հարաբերությունները։ ՀՀ-ի և Արցախի ժողովուրդների հարաբերությունները պետք է լինեն ներդաշնակ։ Եթե կան ինչ-որ տարաձայնություններ, ապա դրանք պետք է լուծվեն քաղաքակիրթ տարբերակով»,- ասաց Կարեն Օհանջանյանը։

Հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռեր»-ը կոնկրետ ի՞նչ անցանկալի քայլեր են արել Արցախի պետականության, Արցախի իշխանությունների դեմ, ինչն առիթ է տվել Վիտալի Բալասանյանին նման հայտարարություններ անելու։ Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը բռնության կոչ անում՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»։

«Ես չեմ կարող ասել, թե Վիտալի Բալասանյանն ինչպես է ընդունում Հայաստանի վարչապետի և «Սասնա ծռեր»-ի գործունեությունը։ Ես չեմ կարող խոսել «Սասնա ծռեր»-ի մասին, որովհետև 2016թ. հուլիսին նրանք ահաբեկչական ակցիա իրականացրին Երևանում։ Իրենց գաղափարախոսությունն ուրիշ է, սիրուն գաղափարախոսություն է, բայց իրականությունն այլ է. իրենք հսկողության տակ վերցրին Երևանում ՊՊԾ գունդը, ինչը չեմ ընդունում։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարող են նրա ինչ-որ քայլեր դուր չգալ, բայց դա չի նշանակում, որ պետք է այդպիսի սպառնալիքներով խոսենք իր հետ։ Մենք պետք է քաղաքակիրթ բացատրենք։ Եթե ես լինեի Վիտալի Բալասանյանի տեղը, տեսնեի, որ ինչ-որ վտանգներ կան երկրի համար, ապա ես ուրիշ ձևով կխոսեի, կասեի՝ պարոն վարչապետ, ինձ Ձեր այս, այս քայլերը չեն բավարարում, եկեք, նստենք, զրուցենք, տեսնենք, թե ինչ ճանապարհ կա»,- ասաց Կարեն Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից հողեր հանձնելու մասին բարձրաձայնվող խոսակցություններին, ապա արցախցի իրավապաշտպանը նշեց. «Չկա Հայաստանում մի անձնավորություն, որը կարող է գնալ բանակցությունների և որոշել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքները հանձնում ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում