1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատի մարզպետը և ՍԱՏՄ ղեկավարը ֆերմերների հետ քննարկել են սպանդանոցների հարցը

Արարատի մարզպետը և ՍԱՏՄ ղեկավարը ֆերմերների հետ քննարկել են 
սպանդանոցների հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արարատի մարզպետարանում մարզի ֆերմերների համար հանդիպում էր կազմակերպվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և վերջինիս խորհրդական Արթուր Շատվորյանի հետ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆերմերներին ամենից շատ հուզող հարցը սպանդանոցների հարցն է: Սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար այս տարվա հունվարի 15-ից, սակայն ֆերմերների և մսավաճառների բարձրացրած բողոքից հետո սկսվեց քննարկումների նոր փուլ:
Մասնավորապես, այս տարվա հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարելով սպանդանոցներում մորթ անելու գործադիրի որոշմանը՝ հայտարարել էր, որ թեմայի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել, տվել է կոնկրետ հանձնարարական, համաձայն որի՝ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորող վարկերի հարցը և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։
Բացի դրանից՝ կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգույթան տեսչության հետ կձևավորի նախընտրելի սպանդանոցների քարտեզ, և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են։ Նա նաև նշել էր, որ որոշումը կընդունվի մի դեպքում, եթե մեր հայրենակիցների համար ընդունելի է, որ իրենք մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն և այս պրոցեսը մինչև վերջ տանեն:
Մարզպետարանում քննարկման ժամանակ ֆերմերներին ևս մեկ անգամ հիշեցրել են այդ որոշման մասին:
Նրանց շարքերում կային մարդիկ, որոնք ցանկություն ունեին սպանդանոցներ կառուցել և հետաքրքրվել էին, թե ինչ ընթացակարգ պետք է անցնել դրա համար, ինչը և նրանց հանգամանալից բացատրվել է:
Նրանց նաև հետաքրքրում էր 5-րդ ձևի փաստաթութղը ստանալու գործընթացը:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ եթե ցանկություն ունեն սպանդանոց կառուցելու, ապա նրանք պետք է ԱՁ բացեն, որպեսզի ստանան 5-րդ ձևը և կառուցեն իրենց սպանդանոցը, ինչի համար որևէ հավելյալ վճար չի կատարվում: Եղան նաև մարդիկ, որոնք ասել են, որ առաջարկություններ ունեն այս խնդիրների վերաբերյալ, և Գեորգի Ավետիսյան պատասխանել է, որ իրենք պատրաստ են քննարկել նաև այդ առաջարկները:
Մինչև ֆերմերների հետ հանդիպումը Արթուր Շատվորյանը, ՍԱՏՄ աշխատակիցները, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելել են Մասիսում գտնվող «Ոսկե կացին» սպանդանոց:

Սպանդանոցի տնօրեն Արմոնդ Հախվերդյանը նրանց ներկայացրել է, թե ինչպիսի պայմաններում են իրականացնում մորթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]