Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության  ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 110 դեպք

ՀՀ ոստիկանության  ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են 
հանցագործության 110 դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ոստիկանության  ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 31, մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 14, ծեծի 6, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, առևտրային կաշառքի, երեխայի դաստիարակելու պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով, սպառնալիքի ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]