▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը կրկին վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորելու որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր որոշել է վերացնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախին ղեկավար, սույն գոչծով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը:

Այսպիսով՝ դատարանը որոշել է բեկանել կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

 

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանին կալանավորելու դատարանի որոշումը երկրորդ անգամ է վերացվում:

Վահագն Հարությունյանին կրկին կալանավորելու որոշում էր կայացվել 2018 թվականի դեկտեմբերի 30-ին. նախաքննական մարմինը նրան երկու նոր հոդվածներով մեղադրանք առաջադրելուց հետո միջնորդություն էր ներկայացրել դատարան Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել էր: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը առանց պաշտպանական կողմի նիստ էր արել եւ պատշաճ չէր ծանուցել պաշտպանական կողմին: Ինչից հետո պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին