Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն գործող նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է հեռուստատեսային բանավեճի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ինջեն թվիթերում գրառում է արել, որում ասվում է. «Քո ուզած հեռուստաալիքով, քո ուզած ժամանակ պատրա՞ստ ես 81 մլն մարդու առաջ խոսել կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության մասին»:

Նշենք, որ քեմալական կուսակցության թեկնածուն բազմիցս նախընտրական քարոզարշավի ժամանակ հրավիրել է Էրդողանին բանավեճի: Վերջին անգամ նա նման հայտարարություն էր արել Յալովայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ կոչ անելով Էրդողանին գալ և խոսել տնտեսության մասին: Էրդողանը, սակայն, հրաժարվել էր հրավերից՝ ասելով. «Առանց ամաչելու հեռուստաեթերի է հրավիրում: Մեր միջոցով իր համար ուզում է հեղինակություն ապահովել»:

Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Նախագահական ընտրությունների թեկնածուներն են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածությունը:

Քրդամետ կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում և ում դեմ հարուցված մի քանի դատական գործերով նրան սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում, Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]