211652_close_icon
views-count305 դիտում article-date 15:38 22-07-2022

ՄԻՊ-ն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային

Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։ Այս մասին հայտնում է

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին, այդ թվում նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և դրանից բխող ԳԾ-ի շրջանակներում նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը և կենսագործմանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրմանն ուղղված ձևաչափերին առնչվող հարցերում։

Նմանատիպ նյութեր