1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծխելուց հրաժարվելը քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցն Է. ուռուցքաբան

Ծխելուց հրաժարվելը քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցն Է. ուռուցքաբան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխելուց հրաժարվելը քաղցկեղով հիվանդանալը կանխելու լավագույն միջոցն Է, կարեւոր Է նաեւ ճիշտ սնվել եւ շատ շարժվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի (Das Deutsche Krebsforschungszentrum, DKFZ) ղեկավար Միխայել Բաումանը:

«Խելամիտ սնվելու եւ բավականաչափ շարժվելու դեպքում դուք կարող եք հակազդել քաղցկեղի զարգացմանը: Նախազգուշության լավագույն միջոցը չծխե՛լն Է: Քաղցկեղի բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը կապված Է ծխելու հետ»,- հայտարարել Է մասնագետը:

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում Է ամեն տարի փետրվարի 4-ին:

Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի տեղեկատվության ծառայությունը խորհուրդ Է տալիս քաղցկեղից պաշտպանվելու երեք միջոց. առողջ ապրելակերպ, նախազգուշական պատվաստում եւ վաղ հայտնաբերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]