Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Րաֆֆու կտակը

Առաջիկա ամիսներին «Ժառանգությունը» նախաձեռնելու է պայքար՝ կանխելու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Այսօր կուսակցության 15-ամյա տարեդարձին պատասխանելով լրագրողների հարցին, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այժմ ժողովրդի տրամադրություններն են շոշափում, ակտիվացնում մարզային կառույցները:

«Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաև ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը: Մենք կարծում ենք, որ դա կործանարար կլինի մեր ապագայի համար: Կարող եք գարնանը ընդառաջ՝ «Ժառանգությունից», և ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս հետևողականությունը նախանձ է շարժում` չնայած այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ չի համարում պարզաբանել, թե ինչ եղավ ամռանն իր կողմից խոստացված կուսակցությունների խոշորացման ծրագիրը, որը ներկայացվում էր որպես կազմակերպչական մի բանալի, որի միջոցով իրականություն պետք է դառնար «թավշյա հեղափոխությունը»: Կարևորն այն է, որ «Ժառանգությունը» հետևողական է Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի կանխման հարցում` չնայած այն հանգամանքին, որ գործող նախագահը դեռ խնամքով թաքցնում է իր ապագա քաղաքական ծրագրերը:

Զավեշտն այն է, որ ապրիլյան ընտրություններում ձախողված քաղաքական դաշինքի առաջնորդներից մեկը համառորեն խոսում է մի հարցի մասին, որն ապրիլյան ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության որոշման տիրույթում է: Եթե մեր ընդդիմությանը կոնսոլիդացնող միակ գործոնը Սերժ Սարգսյանն է, ապա այդպիսի ընդդիմության համար գարնանն ուշ է լինելու ցանկացած պարագայում: Եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, ապա առնվազն քաղաքականապես ոչնչացնում է ընդդիմությանը` 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ անգամ: Հայաստանի առանց այն էլ բարոյապես մաշված ընդդիմությունը չի դիմանա նման քաղաքական նոկաուտի: Եթե Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշի գոնե առժամանակ հեռանալ իշխանությունից, ապա վերանում է բացառապես Սարգսյանի դեմ պայքարող ընդդիմության գործունեության մոտիվացիան: Նման բան Հայաստանում եղել է 1998-ին` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ սկսվեց առաջին նախագահի հարցով «մասնագիտացված» ընդդիմության` ԱԺՄ-ի քաղաքական մարգինալացումը:

Ի դեպ, տեղին կլիներ, որ «Ժառանգություն» կուսակցության 15-րդ տարեդարձի առիթով վերլուծվեր ոչ թե Սարգսյանի քաղաքական հեռանկարի հարցը (մանավանդ` այս հարցով «Ժառանգության» կարծիքն որևէ մեկին չի հուզում), այլ այն, թե ինչպես տասնհինգ տարվա ընթացքում Հայաստանի ամենահեռանկարային կուսակցություններից մեկը վերածվեց քաղաքական ձախողակների ակումբի: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես քաղաքական ֆենոմեն է` բացասական իմաստով, որովհետև հնարավոր չէ բանականության սահմաններում պատկերացնել, թե ինչպես կեսմիլիոնանոց էլեկտորատ ունեցող գործիչը չորս տարիների ընթացքում կարող է վերածվել քաղաքական աութսայդերի, ըստ էության` զրկված կուսակցությունից ու դաշնակիցներից, հանրային աջակցության ռեսուրսից: Այնպիսի տպավորություն էր, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի փոքրաթիվ թիմը ձևակերպում էր իր քաղաքական կտակը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում