Բաժիններ՝

«Միշտ այդ փորձերը լինելու են, այդ կարգի համակարգեր միշտ են կոտրում». Մեդիափորձագետը՝ ԱԺ-ի կայքի վրա տեղի ունեցած հարձակման մասին

«Չեմ կարող մանրամասն խոսել այդ հարձակման մասին, որովհետև ես տեսել եմ միայն դրա արձագանքներն ու ադրբեջանցիների հրապարակածը, ես չեմ մասնակցում հետաքննությանը, ես չեմ տեսել ոչ մի բան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ խոսելով երեկ Ազգային ժողովի կայքի վրա կատարված հարձակման մասին։

Հիշեցնենք, որ ԱԺ լրատվության բաժնի պետ Արսեն Բաբայանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ հունիսի 26-ին ադրբեջանական հաքերների կողմից ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում կատարել փոփոխություն, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։ Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության ապահովումը»։

Ռ. Մուրադյանի խոսքով՝ անվտանգության խնդիրները հնարավոր չէ լուծել մեկընդմիշտ և հավերժ.

Կարդացեք նաև

«Անվտանգությունը պրոդուկտ չէ, դա հավերժ գործընթաց է, որքան դուք ունեք ինֆորմացիոն համակարգեր, այնքան ժամանակ դուք պետք է զբաղվեք այդ ինֆորմացիոն համակարգերի անվտանգությունն ապահովելով։ Ինֆորմացիոն համակարգերն են զարգանում, իրենց միջի խոցելի տեղերը, իրենք զարգանում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ զուգահեռ, անվտանգությունը հնարավոր չէ ապահովել այսօրվանից ու մինչև վերջ։ Անվտանգությունն անվերջ գործընթաց է։ Կան համակարգեր, որ հասանելի են հանրությանը, ու մեր հակառակորդները փորձում են այդ համակարգերը ջարդել։ Դա պարզ իրողություն է, ու միշտ այդ փորձերը լինելու են, այդ կարգի համակարգեր միշտ են կոտրում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս