Apple-ը կվերսկսի iPhone X-ի արտադրությունը22 նոյեմբերի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Apple կորպորացիան կվերսկսի iPhone X-ի արտադրությունը՝ սարքը որոշ տարածաշրջաններում վաճառելու համար: Նման որոշում է կայացվել նոր iPhone Xs և Xr-ի վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով: Նշվում է, որ Apple-ը գործընկերների միջոցով «հնացած» iPhone X-ը վաճառելու է միայն մի քանի տարածաշրջանում, որտեղ նոր սարքերի վաճառքը հատկապես կտրուկ է նվազել, գրում է Lenta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով: Նույնը տեղի ունեցավ iPhone 6-ի հետ, որի վաճառքը վերսկսվեց արտադրության պաշտոնապես դադարեցումից հետո: Նույն պատճառներով ընկերությունը մտադիր է նվազեցնել Xr-ի գները Ճապոնիայում՝ առաջրակելով արտոնյալ պայմաններ կապի օպերատորներին: Այժմ Ճապոնիայում Apple-ի սմարթֆոններից ամենապահանջվածը iPhone 8-ն ու 8 Plus-ն են: Սակայն, պարբերականը չի նշում, թե որքան կնվազի նոր iPhone-ի գինը: Նոր սմարթֆոնների աշնանային շնորհանդեսից հետո Apple-ը պաշտոնական կայքից հանել է տեղեկությունները iPhone X, SE և 6s-ի մասին: Դա նշանակում է, որ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը դադարեցված են: Ընկերությունը նաև դադարեցրել է այդ մոդելների համար աքսեսուարների վաճառքը: Այդպիսով, տվյալ պահին պաշտոնապես կարելի է գնել միայն iPhone Xs, Xs Max, Xr, 8 և 7: . Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |