Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուսանկարն արված է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ. Սիմոնյանը՝ քննարկված կադրի մասին

Լուսանկարն արված է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ. Սիմոնյանը՝ 
քննարկված կադրի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է համացանցում քննարկումների առիթ դարձած լուսանկարին, որում երևում է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյաները սեղանի շուրջ բաժակներով շնորհավորում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ առանց դիմակների և առանց սոցիալական հեռավորություն պահելու: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում Սիմոնյանը մասնավորապես ասաց. «Շատ է քննարկվում սոցիալական հեռավորության, դիմակների բացակայության հարցը, ինչպես նաև այն կոչերը, որ մենք անում ենք: Եվ  հիմա մարդիկ խոսում են նրա մասին, որ մենք կոչերով ենք հանդես գալիս և ինքներս դրանց չենք հետևում: Ես կարող եմ ասել, որ լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ, և իրավիճակի կտրուկ տարբերություն կա: Եվ պարետի  որոշումները, ինչպես նաև թվերը Հայաստանում և Արցախում բավականին տարբեր են: Այն լուսանկարը, որը շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոններին, կարգին, օրենքին համապատասխան: Խիստ սահմանափակումները, որ գործում են Հայաստանում, Արցախում, բարեբախտաբար, չկան՝ թե թվի, թե իրավիճակի հետ կապված»:

ԱԺ փոխնախագահը այնուամենայնիվ նկատեց՝ հասկանալի է այն զայրույթը, այն հարցերը, որ առաջանում են: Նա նշեց՝ այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում, նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել: 

«Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բոլորս պետք է շարունակենք ուշադիր լինել,  պահպանել սոցիալական հեռավորությունը, դիմակներ կրել և օրինակ ծառայել բոլորի համար՝ նույնիսկ նման իրավիճակներում: Կարծում եմ՝ մենք բոլորս այս իրավիճակում պետք է հետևություններ անենք ամեն ինչից, մեր սխալների, բացթողումների վրա սովորենք»,-նշեց Սիմոնյանն ու բոլորին հորդորեց կրել դիմակներ: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]