Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Եռանկյուն լարվածության շանտաժ. Բաքուն մի քանի ժամից կստանա պատասխանը

Ֆինլանդիայում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մայք Պոմպեոն: Նրանք հանդիպում են Վենեսուելայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով: Նախօրեին այդ թեմայով հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփն ու ՌԴ նախագահ Պուտինը՝ քննարկելով իհարկե այլ հարցեր: Կասկածից վեր է, որ Լավրովն ու Պոմպեոն էլ քննարկելու են բազմաթիվ այլ միջազգային խնդիրներ: Այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ անգամ Վենեսուելայի խնդրի վրա կենտրոնացումը բնականորեն իր հետ բերում է հարակից այլ խոսակցության նյութեր՝ հաշվի առնելով միջազգային քաղաքականության շղթայական փոխկապակցվածության հանգամանքը:

Ահա այդ իմաստով Թրամփ-Պուտին զրույցն ու դրանից հետո Ֆինլանդիայում նրանց արտգործնախարարների հանդիպման հանգամանքը մեզ համար ուշադրության է արժանի ոչ միայն միջազգային իրադրության ընդհանուր համատեքստում, այլ նաև կոնկրետ Արցախյան հարցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ նախարարի ներկայությամբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո օրակարգ է բերել նախարարների հանդիպում կազմակերպելու Վաշինգտոնի առաջարկի հարցը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ հարցում առավել աշխույժը Բաքուն է, իսկ Երևանը հայտարարել է, որ չկա կոնկրետ առաջարկ: Ավելին, նույնիսկ Վաշինգտոնից պետքարտուղարի տեղակալի օգնականի մակարդակով օրերս եղավ արձագանք այն մասին, որ նախարարների հաջորդ հանդիպման տեղի հարցում չկա որոշում, բայց ԱՄՆ-ը պատասխանատու է խաղաղ կարգավորման հանձնառության հարցում: Այլ կերպ ասած՝ Նահանգները հայտարարեց, որ առանձնապես փութաջանորեն չի պատրաստվում հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, և դա իրենց համար առանցքային չէ:

Ահա այդ համատեքստում, հատկապես Բաքվի «նախանձախնդրության», Ֆինլանդիայում ԱՄՆ-Ռուսաստան արտգործնախարարական հանդիպումը դառնում է որոշակիորեն ինդիկատորային: Ինչո՞ւ էր Ադրբեջանը շտապում հասնել Վաշինգտոնում հանդիպման հարցում որոշակիության, մինչև Ռուսաստանի ու ԱՄՆ արտգործնախարարների հնարավոր հանդիպումը: Ըստ երևույթին այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի օգտագործել Վենեսուելայի հարցում երկկողմ լարվածության աճը և կապիտալիզացնել այն Արցախի հարցում: Դրանով էր պայմանավորված, որ բացի Վաշինգտոնի հանդիպումը օրակարգում արդիականացնելու «մինուճար» փորձերից՝ Ադրբեջանը նաև փորձում էր ուշադրություն հրավիրել իր վրա՝ սահմանին իրադրությունը որոշակիորեն լարելով, ընդհուպ հայկական զինուժի երկու զինծառայողին հասցրած վիրավորումով: Սակայն Ադրբեջանի շանտաժը կարծես թե չաշխատեց, թեև այդ իմաստով երևի թե շատ բան պարզ կլինի այսօր Ֆինլանդիայում՝ Լավրով-Պոմպեո հանդիպումից հետո:

Ընդ որում, հետաքրքիր է այն, որ այդ ֆոնին լարվել էր իրավիճակը նաև մերձավորարևելյան ուղղությամբ, այդ թվում՝ իսրայելա-պաղեստինյան: Ու հետաքրքիր է, որ Ֆինլանդիայում սպասվող հանդիպումից առաջ տեղեկություն է տարածվել հրադադարի համաձայնության մասին: Եվ եթե դրան գումարենք նաև այն, որ միաժամանակ իրավիճակը լարվել և ռազմական բախման էր հասել Սիրիայի հյուսիսում, որտեղ Սիրիայի կառավարական բանակն ու թուրքական զինուժն էին բախվել, և անգամ խոսվում էր թուրքական կողմի զոհերի մասին՝ սիրիական հրթիռակոծությունից հետո, ապա Լավրով-Պոմպեո հանդիպմանն ընդառաջ ստացվում է լարվածության յուրօրինակ եռանկյուն՝ Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, որը կարծես թե համակցված թե ակամա, այդուհանդերձ գրեթե նույն ոճով «զամբյուղ» է հյուսել ամերիկա-ռուսական բարձր մակարդակի հեռախոսազրույցից և նախարարական հանդիպումից ստացվելիք «պտուղներ» հավաքելու համար:

Ինչ է ստացվել նրանց մոտ այդ հարցում՝ պարզ կլինի մի քանի ժամ անց, թեև հնարավոր է հրապարակային ավելի ուշ դրսևորումներով: Այդ թվում, թերևս, պարզ կլինի, թե արդյոք կա՞ Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման անհրաժեշտություն, ինչն ինքնին միարժեքորեն չի վկայելու իհարկե այդ հարցում ամերիկա-ռուսական հակադրության մասին: Պարզապես Ռուսաստանը Կովկասում ունի ԱՄՆ աջակցության կարիքը՝ թուրք-ադրբեջանա-իսրայելական եռանկյունը զսպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում