×


Գոհար Ավետիսյանը Մալդիվներում ցուցադրել է փոխված կազմվածքը

2020-ի տարեվերջին հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իրագործեց իր վաղեմի երազանքն ու մարմինը փոխելու համար վիրահատության դիմեց: Նա փորի հատվածի լիպոսակցիա արեց ու ձգեց կուրծքը:

Ինստագրամի իր էջում Ավետիսյանը մշտապես հրապարակումներ է անում ու ցուցադրում փոփոխությունները:



«Ցտեսություն կախված փոր ու կուրծք, եւ ոչ միայն: Ողջույն երազանքի նոր մարմին: Ողջ գիտակից կյանքում իմ երազած վիրահատությունից հետո առաջին օրն է: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Հիմա երազանքի մարմին ունենալու եզրագծում եմ: Մի օր մենք կսովորենք ուշադրություն չդարձնել մարդկանց մեղադրանքներին ու առանց կանգնելու կշարժվենք դեպի մեր երազանքները»,- գրել էր նա:

Դրանից ամիսներ անց Ավետիսյանը վերջապես ցուցադրել է, թե լողազգեստով ինչ տեսք ունի: Նա հանգստանում է Մալդիվյան կղզիներում:




27-ամյա դիմահարդարն ավելի վաղ խոստովանել էր, որ իր կյանքում ընդհանուր առմամբ 180 կգ քաշ է կորցրել: Նա երբեք չի թաքցրել, որ ցանկանում է նիհարել, քանի որ բարդույթավորվում էր ավելորդ քաշի պատճառով: Երբ հաջողվել է շատ նիհարել, որոշել է շտկել մարմնի խնդրահարույց հատվածները:

Օրեր առաջ Ավետիսյանը մանուշակագույն լողազգեստով լուսանկար էր հրապարակել ու առաջարկել իր հետեւորդներին գուշակել, թե նկարներից որ մեկն է առանց մշակման տեղադրել:


«Բարի առավոտ, սիրելիներ: Այսօր Մալդիվներում անհավանական շոգ է»,- գրել էր նա:

Ապրիլի 3-ին էլ Ավետիսյանը հուզիչ գրառում էր արել որդու՝ Գասպարի 9-ամսյակի առիթով:




«Ուղից 9 ամիս առաջ դու իմ կրծքի տակ էիր ու այսօր ուղիղ 9 ամիս է, որ ձեռքերիս վրա ես: 18 ամիս է՝ մենք միասին ենք: Բարի տարեդարձ, իմ կարկանդակ, քեզ անսահման սիրում ենք»,- ասել էր նա:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին