ՀՀ շինարարական կազմակերպությունների ներուժը չի բավարարում. Փաշինյանը՝ սփյուռքի գործարարների ուշադրությունն է հրավիրել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջեից 8.9 մլրդ դրամ հատկացնել ավտոճանապարհների վերանորոգման համար։

Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ասաց, որ խոսքը վերաբերում է՝ հիմնանորոգվող ճանապարհներին, որի երկարությունը կազմում է 50.7 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 44.9 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ 1.7 կմ եւ մարզային նշանակության ավտոճանապարհներ՝ 4.9 կմ:

«Այս տարի մեզ հատկացված 33 մլրդ ֆինանսական միջոցներից 3 մլրդը 2020 թվականի ծրագրերով նախատեսված աշխատանքների համար են տրամադրվել, իսկ 30 մլրդ դրամի առումով արդեն իսկ ստորագրված են համապատասխան պայմանագրեր»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի քանի հատվածներ, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, Խոր Վիրապին մոտեցող հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատվածը, Իջեւան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածը:

Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ ճանապարհաշինարարությունը Կառավարության համար շատ կարեւոր ուղղություն է: Նա նշեց, որ ճանապարհների որակի մեջ տեսանելի առաջընթաց կա. «Բայց պարոն Պապիկյան, եկեք արձանագրենք, որ դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսում էին 2018 թվականին: Խոսքը՝ մեր ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է»:

Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ծրագրել են առաջիկա 5 տարիների ընթացքում կառուցել 2600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամաբարների շինարարություն. «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագրերն ամբողջությամբ իրականացնել»:

Փաշինյանն ասաց, որ ուզում են միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա՝ առաջին հերթին նկատի ունենալով այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են սփյուռքի մեր գործարարներին. «Մենք նրանց հրավիրում ենք քննարկումների՝ առաջիկա 5 տարվա այս հսկայածավալ ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ համագործակցելու: Այստեղ ոչ միայն զուտ իրականացման նպատակ ունենք, այլեւ հույս ունենք, որ այս շինարարական ընկերությունների հետ Հայաստան կգան շինարարական նոր ստանդարտներ: Այս ոլորտում մենք շատ անելիք ունենք՝ սկսած շինարարական հրապարակների պահպանման եւ կազմակերպման որակից»:

Տպել
1246 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)