Սեքյուրիթի Դրիմի նախկին տնօրենը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

15/04/2019 schedule17:55

Սեքյուրիթի Դրիմ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընկերության նոր տնօրինությունը, հիշեցնենք, աշխատանքից ազատել է 25 աշխատակիցների, որոնք վերջին շրջանում մամուլում պարբերաբար հանդես են գալիս բացահայտող նյութերով ու ներկայացնում այն չարաշահումները, որոնք իրականացվել եւ իրականացվում են Սեքյուրիթի Դրիմում: Արամ Ղլեչյանի դեմ քրեական գործ է հարուցվել: 

Մեծարգո պարոն Վարչապետ.

Ձեր անձնական ներդրումը հայ հասարակության աշխարհընկալման ձևավորման՝ իրավունքները և ազատությունները նորովի ընկալելու, մարդու և քաղաքացու պատվի գերակայությամբ ազատ մտածելու և ապրելու հարցերում՝ անուրանալի է: Անարադարության դեմ պայքարելու օրինակը Դուք եք տվել, արդյունավետ պայքարելու և հաղթելու օրինակը ևս: Դիմում եմ Ձեզ, որպես մեր ժողովրդի իրական վստահության քվեն ստացած, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի: Դիմում եմ Ձեզ, ոչ թե իմ խնդրով, այլ այն անձանց, ովքեր հավատալով իրենց պայքարի ազնիվ նպատակին, մի նախանձ ու քինախնդիր որոշմամբ կորցրել են իրենց աշխատատեղերը:

Սեքյուրիթի Դրիմի 25 աշխատակիցներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի ակնհայտ խախտմամբ, ազատվել են աշխատանքից, այն բանի համար, որ նրանք 2019 թվականի մարտի 1-ին չեն վախեցել, չեն հանձնվել, չեն թաքնվել ուրիշների թիկունքում և բարձրաձայնել են իրենց կարծիքը, եղել են միակամ ու պայքարել են իրենց նպատակի համար՝ բողոքելով անարդարության դեմ: ՀՀ քաղաքացու հենց այս տեսակն է, որ մեր երկրին շատ է պետք, այս տեսակն է, որ չի վախեցել 2008 թվականի մարտի 1-ին, պայքարել է Արցախում 2016 թվականի ապրիլին, այս տեսակն է, որ չի թաքնվել ու պայքարել է 2018 թվականի ապրիլին, մայիսին… և այս տեսակն է, որ անձնվեր քաջությամբ կդիմակայի մեր երկրի և ժողովրդի բոլոր թշնամիներին… ու կհաղթի: Հայտնում եմ, որ բոլոր միջոցներով պայքարելու ենք Ձեր հռչակած Նոր Հայաստանի՝ արդար ու երջանիկ Հայաստանի հարատևության համար:

Սեքյուրիթի Դրիմի ազատված աշխատակիցների հարցը, մի փոքրիկ խնդիր է և դրանով մեր երկրի բազմազբաղ Վարչապետին դիմելը եսասիրական քայլ է, սակայն արդարության հասնելու մեր ձգտումը ունի նաև բարոյական նշանակետ՝ պայքարող քաղաքացու տեսակը պահպանելու և օրինակով՝ մյուսներին ոգեշնչելու: Սեքյուրիթի Դրիմ և Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ-ների կողմից պետական բյուջեից հարյուրավոր միլիոնների ոչ իրավաչափ ստացումը, մեր իրավապահների ուշադրությանն արժանացել է միանգամայն հիմնավոր առիթներով:

Նոր Հայաստանի օրոք, իմ՝ Սեքյուրիթի Դրիմի տնօրեն նշանակվելուց հետո, դադարեցվել են չարաշահումները, թույլ չեմ տվել հափշտակել պետական միջոցները և այդ պատճառով, ընկերությունների սեփականատերերը փորձել են ազատվել ինձանից և այն աշխատակիցներից, ովքեր ինձ հետ կանգնել են նրանց դեմ: Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը սահմանող, ընկերության մասնակիցների կողմից 01.03.2019թ. ընդունված անհատական իրավական ակտը, օրենքի պահանջով ուժի մեջ է մտել 04.03.2019 թվականին և այդ օրը դադարել են Ա. Ղլեչյանիս լիազորությունները և ծագել են նոր տնօրենի՝ Ա. Պողոսյանի լիազորությունները: Մեր պայքարը արժեզրկելու և իրենց մերկացնող ցուցմունքներ տալուն խոչընդոտելու նպատակով, ընկերությունների սեփականատերերը իրենց հին «ավանդական» կոռումպացված գործընկերների միջոցով պատվիրել են շինծու քրեական գործ՝ որը հաջողությամբ հարուցել է Արաբկիրի ոստիկանապետը՝ Արմեն Վաթյանը և հատուկ ջանասիրությամբ քննում է Արաբկիրի քննչականը, որի նախկին պետը «պատահաբար» Սեքյուրիթի Դրիմի նոր տնօրենն է՝ Արթուր Պողոսյանը: Մեղադրանքի հիմքում դրված են երեք հանգամանքներ. 

  1. 2019թ. մարտի 1-ին նախկին տնօրենը թաքցրել է ընկերության կնիքը,
  2. Հափշտակել է իր իսկ աշխատասենյակի մուտքը հսկող տեսախցիկը,
  3. Անջատել է երթևեկության տեսահսկման համակարգը և փոխել գաղտնաբառը:

Քրեական գործը հարուցվել է ակնհայտ անհիմն, քանի որ, 2019թ. մարտի 1-ին, օրենքի ուժով, ես հանդիսացել եմ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը /նախկին չեմ եղել/ և եղել եմ միակ անձն, ով իրավասու էր. 1. կնիքը պահել իր մոտ, 2. Տնօրինել ընկերության գույքը, նաև հանձնարարել հանել իր իսկ ցուցումով տեղադրված, իր աշխատասենյակի մուտքը հսկող, իր սեփականությունը հանդիսացող տեսախցիկը, 3. Իրականում, տեսահսկման համակարգի սերվերային հանգույց 2019թ. մարտի 1-ին ապօրինի, դուռը կոտրելով, մուտք են գործել Զաքարյանների ուղարկած մարդիկ և փոխել են գաղտնաբառը, իսկ գաղտնաբառը, փակ ծրարով մշտապես գտնվել է ինձ մոտ և ես, միայն ինձ հայտնի գաղտնաբառը այլ գաղտնաբառով փոխելու անհրաժեշտություն չէի կարող ունենալ:

Զաքարյաններն իրենց կողմից կատարածը փորձում են գցել իմ վրա: Սակայն դրանով չի վերջանում, Սեքյուրիթի Դրիմի նոր տնօրենը, Արաբկիրի քննչականի նախկին պետ Ա. Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որը Արաբկիրի բաժնի պետի թեթև ձեռքով կրկին դարձել է քրեական գործ և այս անգամ ինձ մեղադրում են այն բանում, որ ես ՀՀ ոստիկանությանը հասցեգրված իմ գրությամբ, որով առաջարկել եմ ձեռնպահ մնալ Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի միջոցով Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ-ին վճարվելիք ամսական 70 միլիոն դրամները վճարելուց, «նպատակ» եմ ունեցել վնաս պատճառել ընկերությանը:

Արաբկիրի «անաչառ» ոստիկանապետի ուշադրությունից «վրիպել» է այն փաստը, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ի կողմից հարուցված և Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հենց այդ Էլլիպսի ամսական 70-ական միլիոններն են քննության առարկան և շարունակվող հանցագործություն կատարելուց իմ հրաժարման գրությունը, ոչ մի կերպ չի կարող գնահատվել որպես ընկերությանը վնաս պատճառելու դիտավորություն: Ուշադրությունից վրիպել է նաև այն փաստը, որ ես գրությամբ առաջարկել եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շրջանակներում, իրավապահների կողմից ստուգվող, Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ-ի ներկայացրած հաշիվներով 2018թ. մայիս և հունիս ամիսների հասանելիք գումարները վճարելուց, իսկ ես միայն 2018թ. հուլիսի 4-ից եմ դարձել տնօրեն: Բացի այդ, անաչառ ու օբյեկտիվ քննություն իրականացնելու օրենսդրական առաքելություն ունեցող Արաբկիրի ոստիկանության պետը «անաչառ ու օբյեկտիվ» քննութուն իրականացնելիս «պատահաբար» անտեսել է այն փաստը, որ Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ-ն 2018 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի մարտ ամիսը /իմ պաշտոնավարման ժամկետում/ հարկային հաշիվ չի ներկայացրել Սեքյուրիթի Դրիմին և մեծագույն ցանկության դեպքում էլ Սեքյուրիթի Դրիմի տնօրենը /ես/ չէի կարող գոյություն չունեցող, նաև փաստացի չմատուցված, հարկային հաշվի դուրս գրմամբ չփաստագրված ծառայությունների դիմաց վճարում պահանջել ՃՈ-ից և դա գնահատել որպես ընկերությանը վնաս պատճառելու դրսևորում և դիտավորություն՝ քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, դուրս է իրավականի և տրամաբանականի տիրույթից, եթե իհարկե՝ Զաքարյանի և Ա. Պողոսյանի ընկերը լինելու հանգամանքը չլիներ…

Հարուցված քրեական գործն ակնհայտորեն պատվիրված, ճնշման միջոց է, որով նաև փորձ է արվում անբարենպաստ լույսի ներքո ներկայացնել մեր պայքարը, որի իրական նպատակը Զաքարյանների կողմից հափշտակությունների դադարեցումն է, 25 աշխատողներին իրենց աշխատատեղերը վերադարձնելը և կատարվածին իրավական գնահատական տալու նպաստելը:

Մեծարգո պարոն Վարչապետ

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը, ներկայացված խնդիրները՝ օրենքի գերակայության սկզբունքով ուսումնասիրելու և անաչառությամբ լուծելու նպատակով: Մենք լիահույս ենք, որ Ձեր հանձնարարականի առկայությունը կստիպի, որ հետագա գործընթացները զարգանան օրենքի պահանջի էությանը համապատասխան և արդարությունը կհաղթանակի… դրա ուղղակի ապացույցը նաև 2018 թվականի ապրիլն է:

Հարգանքով՝ Արամ Ղլեչյան

Տպել
4476 դիտում

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը