Netflix-ը պաշտոնապես ճանաչվել է կինոարտադրող
Netflix սթրիմինգային ծառայությունը դարձել է Ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիայի (Motion Picture Association of America, MPAA) անդամ։ Լենտա.ռու-ի հացորդմամբ, այս մասին նշված է MPAA կայքում։
Netflix-ն ընդգրկվել է 97-ամյա պատմություն ունեցող կազմակերպության կազմում, որի անդամ են Հոլիվուդի վեց հզոր ընկերություններ՝ Walt Disney, Paramount, Sony, 20th Century Fox, Universal City Studios և Warner Bros։ MPAA-ին անդամակցությունը խոսում է ծառայության հեղինակության բարձրացման և կինոբիզնեսում ծառայության՝ ազդեցիկ խաղացող ճանաչելու մասին։
MPAA անդամ դառնալու համար սթրիմինգային ծառայությունը հեռացել է Ինտերնետ ընկերությունների ասոցիացիայից, որի անդամ էր 2013 թվականինց։ Դրա կազմում են Google-ը, Amazon-ն ու Facebook-ը։
Հունվարի 22-ին հայտնի էր դարձել, որ Netflix-ի «Ռոմա» ֆիլմը «Օսկարի» հավակնորդ է 15 անվանակարգում, այդ թվում նաև գլխավոր «Տարվա ֆիլմ» անվանակարգում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին