Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հանրահավաքին հանդես գալ կարևոր հայտարարություններով

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հանրահավաքին հանդես գալ կարևոր 
հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով փոքրիկ տեսանյութ է տարածել՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարվեն կարևոր հայտարարություններ:

«Այսօրվա մեր ակցիան աննախադեպ ծավալ է ընդունել և հանրապետությունում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ շատ կարևոր հայտարարություններ պետք է արվեն: Կոչ եմ անում քաղաքացիներին ուղիղ ժամը 17:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները և շարժվել  դեպի Հանրապետության հրապարակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ արեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ են: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներՓակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]