«Խնդիրն աղմուկը չէ: Ես չեմ կարծում, որ մեզ համար այս փուլում առանձին առարկաների՝ եկեղեցու պատմություն, հայոց նոր գրականություն, հայ ժողովրդի պատմության, հեռացվելը առավել ակտուալ թեմա է, որ սկսվեց բարձրացվել: Լավ կլիներ ուշադրությունը բևեռել ավելի կարևոր թեմաների վրա: Ինչ վերաբերում է հայագիտական այդ առարկաների դասավանդմանը՝ ես կարծում եմ՝ դրանք անհրաժեշտ են: Օրինակ՝ ինչո՞վ է կարևոր հայ եկեղեցու պատմությունը: Մենք ընդամենը 1500 տարի ենք ունեցել պետականություն, այսինքն՝ մեր գոյատևման մի զգալի մասը եղել է առանց պետականության, իսկ այդ ընթացքում մեր ինքնությունը պահպանել է եկեղեցին: Վատ բան չկա նրա մեջ, որ այս առարկան դասվանդվի աճող սերնդին, մանավանդ, որ գիտենք՝ բազմաթիվ այլ աղանդավորական շարժումներ կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակադմիկոս Յուրի Սուվարյանը: