400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը (վիդեո)

400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Ստեփանակերտում կօծվի և կբացվի Աստվածամոր Սբ Հովանի Մայր Տաճարը: Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն էր, որն իրականացնելու համար սրբազանը դիմել էր մի շարք բարերարների:

Առաջինն արձագանքել էր հայտնի բարերար Հրանտ Վարդանյանը՝ կատարելով սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը:

Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայելտ և Կարենը: Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---