211652_close_icon
views-count12911 դիտում article-date 16:07 14-08-2019

Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ: Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր: Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված: Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Ուժեղացված ծառայությունները շարունակական են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր