Մոդել և դիզայներ Հեյլի Բոլդուինը հագուստի իր հավաքածուի համար ապրանքաիշի գրանցման դիմում է ներկայացրել, գրում է The Blast-ը: Այժմ նրա նոր հավաքածուները կթողարկվեն «Հեյլի Բիբեր» ապրանքանիշով: Դա կասկածի տեղիք չի տալիս, որ նա և Ջասթին Բիբերը պաշտոնապես ամուսնացել են՝ չնայած զույգը դա դեռ չի հաստատել:
Սթիվեն Բոլդուինի դուստրը, սակայն, կամրապնդի նաև իր օրիորդական ազգանունը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքը՝ այնպես, ինչպես իր սկզբնատառերը՝ HRB3:
Ի դեպ, գրանցման համար դիմում է ներկայացվել Հեյլիի Rhodedeodato Corp ընկերության անունից: