211652_close_icon
views-count1645 դիտում article-date 13:57 28-06-2022

Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 25-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։

Հայտերն ընդունվում են ARMEPS գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։

Նմանատիպ նյութեր