1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին 
հանցանքների համար չպատժվելու հետևանք

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը համարում է նախկինում կատարած հանցանքներից հետո անպատիժ մնալու հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Կան անմարդկային վերաբերմունքի դեպքեր և' ռազմագերիների, և' մահացած զինծառայողների մարմինների նկատմամբ: Սա գազանային, անմարդկային երևույթ է, որի պատճառը հայատյացության ընդգծված քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ, նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ հանցագործությունների ոչ միայն անպատժելիությունն է միջազգային հանրության կողմից, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսումը: Աբսուրդ է, որ միջազգային հանրությունը սրան շատ օպերատիվ ու կոշտ արձագանք չի տալիս, այդ արձագանքը պետք է լինի հասցեական` պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասաց Բեգլարյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հոկտեմբերի 19-ին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]