13:10:01 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Givenchy-ն ու Versace-ն Չինաստանից ներողություն են խնդրել «սխալ գրությամբ» մարզաշապիկների համար

    11:36 13 Օգոստոս 2019

    Այս ընկերությունները մարզաշապիկներ են թողարկել, որոնց վրա Մակաոն, Հոնկոնգն ու Թայվանը նշվել են իբրև անկախ տարածքներ: Չինացիները կոչ են արել բոյկոտել նորաձևության այդ տների արտադրանքը:

    Նշվում է, որ Givenchy-ն գերադասել է ներողություն խնդրել չինական Weibo սոցկայքում:  «Մենք ներողություն ենք խնդրում թույլ տրված սխալների համար, որոնք գնորդների թեժ քննարկումների առարկա են դարձել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք թույլ տրված անփութության համար: Givenchy-ն միշտ հարգել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և սատարել է միասնական Չինաստանին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

    Coach-ը ներում է հայցել Թվիթերում: Հայտնել է, որ մարզաշապիկներում «անփութությունը» թույլ է տրվել դեռ 2018 թ., ինչից հետո, սակայն, այդ խմբաքանակը վաճառքից հանվել է: Versace-ն ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել:

    shantnews.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս