Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Թրամփի որոշումը կարող է բեկումնային լինել. Հայաստանն ու Արցախը կլինե՞ն շահառու

Հայաստանի հանրային, քաղաքական դիսկուրսների, քննարկումների մշակույթում մի ընդունված ավանդույթ կա՝ երբ այս կամ այն տարածաշրջանում, միջազգային ասպարեզում որևէ հիմնախնդրի, կոնֆլիկտի առնչությամբ կարևոր զարգացում է լինում, լինի Կոսովոյի կամ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախացումը, Ղրիմի միացումը Ռուսաստանին, Իրաքյան Քրդստանի և իսպանական Կատալոնիայի անկախացման փորձերը կամ մեկ այլ հիմնահարց, շատ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ սկսում են համեմատություն անել տվյալ կոնֆլիկտի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջև՝ փորձելով հասկանալ, թե այս կամ այն հիմնախնդրի կարգավորման հետ կապված զարգացումը, որոշումը նախադեպ կդառնա՞ Ադրբեջանից Արցախի անջատման և անկախության միջազգային ճանաչման, այլ խոսքերով՝ հիմնահարցի՝ հայկական շահերից բխող լուծման համար։ Նույնն այժմ տեղի է ունենում Սիրիայից բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենությունը ԱՄՆ նախագահի կողմից ճանաչելու հետ։

Տեղին ու անտեղի համեմատություններ

Ամենահայտնի օրինակներից մեկը, Արցախի հետ զուգահեռների անցկացման առումով, Կոսովոն է, որի անկախացումը մոտ 10 տարվա ընթացքում ճանաչեց ավելի քան 100 երկիր։ Իրականում սա շատ կարևոր նախադեպ էր միջազգային պրակտիկայում, սակայն նույնիսկ այս դեպքը ուղղակիորեն չազդեց Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման վրա։ Թեև մյուս կողմից այն, իհարկե, ստեղծեց որոշակի դրական մթնոլորտ, որում փոքր-ինչ ավելի հեշտ է առաջ մղել ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթացը։ Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրներն, անշուշտ, որոշակի ընդհանրություններ ունեն։ Բայց կան նաև այնպիսի կոնֆլիկտներ, որոնք ընդհանրապես ո՛չ պատմականորեն, ո՛չ քաղաքականապես որևէ ընդհանրություն չունեն Ղարաբաղի հետ, բայց, միևնույն է, Հայաստանում գտնվում են որոշակի քաղաքական քարոզչություն իրականացնող մարդիկ, ովքեր փորձում են շահարկել Արցախի հարցը նման համեմատությունների համատեքստում։ Օրինակ, 2014 թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ ռուսական հատուկ նշանակության ջոկատները շատ արագ վերահսկողություն սահմանեցին այն ժամանակ դեռ Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում, իր ընդգծված ռուսասիրական հայացքներով հայտնի քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարեց, թե «եթե Ղրիմը անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին», ապա Ղարաբաղի հարցը, ինչպես ռուսներն են ասում, «без пяти минут» լուծված կլինի։ Թե որքանո՞վ Ղրիմի միացումը (Կիևի կարծիքով՝ բռնակցումը) Ռուսաստանին նպաստեց Ղարաբաղի հարցի լուծմանը, կարող է դատել մեզնից յուրաքանչյուրը, բայց փաստ է, որ պաշտոնական Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անընդունելի և սխալ է համարում նմանատիպ համեմատությունները՝ մասնավորապես Արցախի և Ղրիմի, Արցախի և Դոնբասի խնդրի կամ էլ Արցախի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հիմնախնդիրների միջև։ Փաշինյանը նման հայտարարություն է արել փետրվարին գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում՝ ասելով, որ այդպիսի համեմատությունները տեղին չեն, քանի որ նշված խնդիրները տարբեր ծագումնաբանություն ունեն։

Թրամփի որոշման առաջին շահառուները՝ ՌԴ-ն ու Հայաստա՞նը

Այժմ էլ ներհայկական քննարկումների տիրույթում արդիական են դարձել համեմատությունները Ղարաբաղի և Իսրայելի կողմից օկուպացված և բռնակցված սիրիական Գոլանի բարձունքների հարցի միջև։ Այս շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ՝ քաղաքական երկրաշարժ առաջացնելով Մերձավոր Արևելքում ու նույնիսկ միջազգային քաղաքականության գետնի վրա։ Շատերը Հայաստանում կարծում են, որ Գոլանի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, եթե ուղղակիորեն չազդի Ղարաբաղի վրա, գոնե որոշ հնարավորություններ է ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հայկական շահերն առաջ տանելու համար։ Մեջբերելով Թրամփի այն հիմնավորումը, որ Գոլանը շատ կարևոր նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար՝ վերլուծաբաններից մեկը կարծիք է հայտնել, որ այս Գոլանի ճանաչումը քաղաքական հիմք է տալիս Հայաստանին «վերանայելու իր հնացած դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և գնալ դեպի նման բնույթի և տրամաբանության ձևակերպումների ուղղությամբ»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր հերթին կարծիք է հայտնել, որ Թրամփի որոշումը կարելի է բեկումնային համարել միջազգային քաղաքական իրողություններում, և դա կարևոր է նաև մեզ համար։ Քեռյանի կարծիքով՝ Գոլանի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից «կոտրում է տարածքային ամբողջականության հասկացության կարծրատիպային մեկնաբանությունը»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը այլ կերպ է մեկնաբանում հարցը՝ ասելով, որ Թրամփի քայլն իրականում զուտ իսրայելա-ամերիկյան հարաբերությունների տիրույթում է, և Գոլանի և Ղարաբաղի միջև ընդհանրություններ փնտրելը մեր օգտին չէ, որովհետև Գոլանի բարձունքները միջազգայնորեն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել է որպես բռնազավթված տարածք, իսկ Ղարաբաղի վերաբերյալ նման որոշում չկա և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքով հովանավորված և երաշխավորված գործընթաց է։

Ու թեև շատ փորձագետների համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի կողմից Գոլանի բռնակցումը միակողմանիորեն ճանաչելը լուրջ հարված է թե՛ տարածաշրջանային անվտանգությանը, թե՛ միջազգային անվտանգության համակարգին, իսրայելցի, հրեամետ, արևմտամետ քարոզչությունը, բնականաբար, դրական լույսի ներքո է ներկայացնում Թրամփի որոշումը՝ փորձելով համոզել, որ այն դրական ազդեցություն կունենա այս կամ այն խնդրի լուծման վրա։

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը «Թրամփը Գոլանի բարձունքները ճանաչեց իսրայելական տարածք. ի՞նչ կլինի Ղրիմի և Ղարաբաղի հետ» վերտառությամբ հոդվածում կարծիք է հայտնել, որ Գոլանի ճանաչման շահառուները կլինեն առաջին հերթին Ռուսաստանն ու Հայաստանը։ Խոսքը, իհարկե, Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի մասին է։

Երեք տարբեր հիմնախնդիրներ

Բայց որքանո՞վ է ճիշտ այս երեք խնդիրները նույն հարթության վրա դնելը։ Չէ՞ որ Գոլանի խնդիրը այլ ծագումնաբանություն, էություն ու քաղաքական բովանդակություն ունի, Ղրիմը՝ այլ, Ղարաբաղը՝ բոլորովին այլ։ Ընդհանրապես կոնֆլիկտաբանության մեջ կա ընդունված մի այսպիսի մոտեցում, ճշմարտություն՝ յուրաքանչյուր կոնֆլիկտ իր տեսակով շատ ունիկալ է, յուրաքանչյուրն ունի իր պատմական, քաղաքական, աշխարհագրական և այլ առանձնահատկությունները ու, հետևաբար, դրա հանգուցալուծումն էլ լինում է շատ ինքնատիպ և ուրույն, եթե, իհարկե, հաջողվում է լուծել այն։ Ամեն դեպքում կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են տվյալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Վերցնենք թեկուզ միջազգային ներգրավվածությունը այս կամ այն կոնֆլիկտի կարգավորման գործընթացին։ Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ նույն Միացյալ Նահանգների համար բալկանյան, մերձավորարևելյան և կովկասյան տարածաշրջանները տարբեր նշանակություններ ունեն ու Կոսովոյի առնչությամբ, արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորման գործընթացում Վաշինգտոնի շահերն ավելի առաջնահերթ են, քան ԱՄՆ-ի շահերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։ Համենայնդեպս, եթե նույնիսկ չասենք, որ առաջին երկուսը Ղարաբաղի հարցից ավելի կարևոր են, առնվազն ԱՄՆ-ի շահերը այս երեք ոլորտներում շատ տարբեր են։ Նույն հաջողությամբ Մերձավոր Արևելքը շատ ավելի առաջնահերթ է ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգում, քան Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Միջազգային անվտանգության համակարգի վերանայում

Արևելագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ասում է, որ եթե Գոլանի և Ղրիմի հարցերի միջև ինչ-որ ընդհանրություններ դեռ կարելի է գտնել, ապա Ղարաբաղի հարցը բոլորովին այլ պատմություն է, և դեպքերը գոնե այս պահին համեմատելի չեն։

«Ղարաբաղի հակամարտության ճարտարապետությունը լրիվ ուրիշ կոնստրուկցիա ունի, և ներկայիս իրավիճակը նման քննարկման կամ նման բանը կիրառելու ուղիղ հնարավորություններ չի տալիս, բայց դեպքերի զարգացման և գործիքակազմի փոփոխության դեպքում հնարավոր է, որ սա օգտագործվի բանակցային գործընթացի մեջ՝ որոշակի շահեր կամ դիրքեր նվաճելու համար։ Բայց գոնե այս պահին դեպքերը համեմատելի չեն։ Մեկը անեքսիայի ենթարկված տարածք է, մյուսը ինքնորոշված տարածք է։ Սա է հիմնական տարբերությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց արաբագետը։

Մյուս կողմից Հայկ Քոչարյանն ավելացնում է, որ Գոլանի ճանաչումը արդեն իսկ որոշակիորեն փոխել է հակամարտությունների կարգավորման միջազգային ընկալումները և ստեղծում է մի իրավիճակ, որը, ըստ էության, պահանջում է մինչ օրս գործող միջազգային անվտանգության համակարգի վերանայում։

«Սա, բնականաբար, մի կողմից կստիպի, որ միջազգային խաղացողները կփորձեն վերաիմաստավորել տեղի ունեցածը և կարող է նաև քննարկումներ ծավալվեն վերանայման հարցի շուրջ։ Բայց մյուս կողմից սա որոշակի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար, և չի բացառվում, որ այս քայլին հաջորդեն իսլամական ծայրահեղական խմբավորումների հարձակումները։ Եվ պարտադիր չի, որ այդ գործողությունները լինեն հենց Իսրայելում. դրանք կարող են լինել աշխարհի ցանկացած վայրում»։

Նոր կարգավորումներ են անհրաժեշտ

Ինչ վերաբերում է Գոլանի հարցի իսրայելա-ամերիկյան լուծման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համեմատությանը միջազգային լեգիտիմության տեսանկյունից՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչը կարծում է՝ ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում, ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում հին պայմանավորվածությունները, բանաձևերը չեն աշխատում, և առնվազն Միացյալ Նահանգների կողմից՝ Թրամփի նախագահության օրոք, մի քանի անգամ հարցականի տակ է դրվել միջազգային անվտանգության համակարգը. «Սա պետք է դրդի, որպեսզի, որպեսզի լայն քննարկում ծավալվի այս հարցի շուրջ։ Ակնհայտ է, որ որոշ բաներ են փոխվել, և նոր կարգավորումներ են անհրաժեշտ։ Ինձ թվում է՝ պետք է այս տեսանկյունից նայել խնդրին»։

Պիտի լինենք ակտիվ և նույնիսկ պրոակտիվ

Եթե Թրամփն իր վերոնշյալ քայլով փաստորեն հարված է հասցնում աշխարհակարգին, միջազգային անվտանգության համակարգին՝ դա լա՞վ է մեզ համար, թե՞ վատ։ Մեր այս հարցին Հայկ Քոչարյանը պատասխանեց, որը հարցը լավ կամ վատ լինելը չէ։

Պետք է պարզապես հասկանանք՝ ինչ միտումներ կան, ինչպես է իրավիճակը զարգանալու, և հստակ ձևակերպենք մեր շահերը՝ փորձելով օգտագործել այն գործիքները, որոնք կստեղծվեն նոր իրավիճակում, կամ մասնակցելով նման գործիքների ստեղծմանը։

«Սա լավ ու վատի հարց չէ։ Պետք է պարզապես աչալուրջ հետևել և աշխատել այդ ուղղությամբ։ Ուզենք թե չուզենք՝ փոփոխությունները տեղի են ունենում, և պետք է դրանք հաշվի առնել։ Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը, իմ կարծիքով, պետք է լրջագույնս մշակի իր ազգային անվտանգության ընդհանուր հայեցակարգը, և մասնավորապես մերձավորարևելյան ուղղությամբ ստեղծված նոր իրավիճակում պետք է հաշվել բոլոր իրողություններն ու նոր մոտեցումներ որդեգրել։ Կոնցեպտուալ առումով պիտի կարողանանք այս հարցում դիրքորոշում արտահայտել և դիրքավորվել, որովհետև պարզ է, որ առաջիկայում անընդհատ փոփոխվող տարբեր իրավիճակների ենք առերեսվելու։ Պետք է փորձենք լինել ակտիվ կամ անգամ պրոակտիվ, ոչ թե ռեակտիվ»,- եզրափակեց արաբագետ Հայկ Քոչարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում