Բաժիններ՝

Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման գործընթացը

Իրանն ուրանի հարստացման տեմպերը կարագացնի հունիսի 27-ից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, հունիսի 26-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

«Այդ ժամկետը լրանալուց հետո (հունիսի 27-ին) ուրանի հարստացման տեմպերը կարագանան»,-ասել է Քամալվանդին: Նա հավելել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն ավելացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը:

Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի հարստացված ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցեն 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել է, որ ընթացիկ պայմաններում իրեն պարտավոր չի համարում այդ պայմանը կատարել, իսկ 10 օր անց հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված լիմիտները կգերազանցվեն:

Քամալվանդին նշել է, որ եվրոպացիները «չեն կարողանում կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում: «Բայց Եվրոպան դեռեւս շանս ունի պահպանելու միջուկային գործարքը»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս