▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք կարող թույլ տալ, որ լեռնարդյունաբերության պատճառով վնասվի մեր ամենակարևոր բնական ռեսուրսը՝ ջուրը. Արմեն Սարգսյան

Ամուլսարի հարցը ցավոտ հարց է Հայաստանի համար.այս մասին այսօր ասաց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ուզում եմ բոլորիդ ասել, որ բնապահպանական առումով ես լրիվ էությամբ բնապահպանական եմ: Երբ խոսում ենք մեր երկրի մասին և բնության մեջ առանձնացնում ենք տարրերը, ապա ամենամեծ արժեքը ջուրն է: Ժամանակին, երբ մեծ արդյունաբերություն կար, գործարանի կեղտաջրերը լցվում էին ջրի մեջ: Հիմա մենք էլ այլ կերպ ջուրը վատ ենք կառավարում: Նախ` վատնում ենք ջուրը: Օրինակ՝ Արարատյան դաշտում, եթե չափից ավելի ջուր հանենք, հավասարակշռությունը խախտվում է, և տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Էջմիածնում մի քանի շենքեր եմ կառուցել բարեգործական ծրագրով, և հիմա այդ շենքերը ճաքեր ունեն»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Խոսելով Ամուլսարի մասին՝ նախագահն ասաց, որ եթե տեխնոլոգիան լավը չի, վնաս է հասցնում ջրին, հետևաբար մեծ պրոբլեմ կունենան:



«Բայց պրոբլեմը միայն Ամուլսարը չէ, Ամուլսարը, կարծեմ, սիմվոլն է, մենք ունենք ընդհանրապես բնապահպանական խնդիրներ: Կարծում եմ, որ վարչապետը շատ ճիշտ է, որ բոլոր հարցերը պետք է ուշադիր քննարկվեն, և խնդիրներին լուծումներ տրվեն, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ լեռնարդյունաբերության պատճառով վնասվի մեր ամենակարևոր բնական ռեսուրսը՝ ջուրը»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերվում է Լիդիան ընկերության հետ կապին, ՀՀ նախագահն ընդգծեց, որ
5-6 տարի առաջ իրեն առաջարկել են, որ դառնա «Լիդիան» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ:  

«Ըստ օրենքի՝  ես և իմ ընտանիքը իրավունք  չունեինք  ոչ մի դոլարի  շահ ունենալու: Ես ծանոթացել եմ բոլոր փաստաթղթերին եւ 3,5 ամիս անց դուրս եմ եկել, դրանից հետո  ոչ մի կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ»: Արմեն Սարգսյանի տեսակետը մեկն է`  այն արտադրությունները, որոնք անվնաս են, անպայման տեղի ունենան, մնացածները՝ ոչ, բայց դատավորն ինքը չէ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ եղել է Ջերմուկում և  հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պաքարող ցուցարարների հետ:

Կարդացեք նաև` Սեղանին դրել ենք այն բարիքները, որոնք հանքի շահագործման դեպքում կվերանան. ջերմուկցին՝ Նիկոլ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին