ՔԿ․ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա

ՔԿ․ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը նեկայացրել է Ամուլսարի հանքի վերջնական եզրակացության արդյունքները։

«Ծրագրի տարաքծի և Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, երկրաշարժի դեպքում ազդեցություը կրած ստորգետնյա ջրեր Ջերմուկ չեն անցնի, ազդեցություն ունեցող ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաև Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, նման պարագայում Սևանի վրա ազդեցություն չի լինում», - նշված է եզրակացության մեջ։

Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

Իվանյանը շեշտել է, որ ընկերությունը պետք է իրականացնի 16 հավելյալ մեղմման միջոցներ։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից:

Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---