News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում բջջային հեռախոսներիև աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործնկերը`MobileCentre-ը, հայտարարում է նոր`Samsung Galaxy Note8  երկքարտանի սմարթֆոնի  վաճառքի մեկնարկի մասին:

GalaxyNote 8-ը հանդիսանում է կրկնակի հիմնական տեսախցիկով առաջին Սամսունգ սմարթֆոնը. անկյունագիծը 6.3 դյույմ է, քաշը` 190 գրամ, օժտված է երկու կողմից կորացված 3D-ապակյա և մետաղյա իրանով, 64 ԳԲ հիշողությամբ, 12 ՄՊ լայնաֆորմատ օբյեկտիվով։  Այն պաշտպանված է ջրից և փոշուց՝ համապատասխանելով միջազգային IP68 ստանդարտին։

Բացի այդ, Samsung Galaxy Note8-ի մարտկոցը շուկայի ամենաանվտանգ և պաշտպանված մարտկոցներից է, որը արագ և անլար լիցքավորման հնարավորություն է տալիս:

Samsung Galaxy Note8 սմարթֆոնի վաճառքի մեկնարկի կապակցությամբ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Mobile Centre խանութ-սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ անցկացվեցին մրցույթներ, խաղեր, իսկ հաղթողները ստացան մի շարք նվերներ։ 

 «Ուրախությամբ հայտարարում ենք Samsung Galaxy Note 8 պրեմիում դասի սմարթֆոնի վաճառքի մեկնարկը։  Հաճախորդները կարող են ձեռք բերել այս սմարթֆոնը 579,900 դրամով։  Ի դեպ, գործում է ապառիկի 0-0-0 առաջարկը, այսինքն՝ 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար. մանրածախ գինն ուղղակի բաժանվում է 24 հավասարաչափ մասերի՝ առանց որևէ հավելավճարի՝ կազմելով ամսական 24,170 դրամ։  Ի դեպ, Մոբայլ Սենթրը Սամսունգ ընկերության հետ համատեղ իրականացրել են արդեն բարի ավանդույթ դարձած ակցիան, որի շրջանակներում նախնական պատվեր կատարած հաճախորդները ստանում են արժեքավոր նվերներ։  Այս անգամ ևս ակցիան աչքի ընկավ բավականին մեծ ակտիվությամբ. սեպտեմբերի 22-ից սկսած նախնական պատվերակցիայի շրջանակում Galaxy Note 8 սմարթֆոնի գնում կատարած հաճախորդները կստանան Samsung DeX դոկ կայանները նվեր։  Ավելացնեմ, որ Մոբայլ Սենթրն հանդիսանում է Սամսունգի պաշտոնական ներկրողն ու գործընկերը Հայաստանում և տրամադրում է 1 տարվա պաշտոնական երաշխիք»,- ասաց Մոբայլ Սենթրի՝ Բիզնեսի Զարգացման Տնօրեն Հրաչյա Ղազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ