Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

«Քարենսի Էյ Էմ» ՍՊԸ գործունեության վերաբերյալ. ԿԲ բարզաբանումը

«Քարենսի Էյ Էմ» ՍՊ ընկերությունը 3 անգամ՝ 02.08.2017թ., 10.10.2017թ. և 16.10.2018թ., դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու խնդրանքով, և բոլոր դեպքերում դիմումը մերժվել է։

Ընկերության տնօրեն Վահագն Գրիգորյանի հետ 3 անգամ կազմակերպվել է հանդիպում, որի ժամանակ ԿԲ մասնագետները փորձել են ստանալ լիարժեք տեղեկատվություն ընկերության բիզնես մոդելի, ռազմավարության, տեսլականի, ֆինանսական հոսքերի մասին, ինչպես նաև մատնանշվել են ընկերության կողմից թերի ներկայացված փաստաթղթերը և պարզաբանման ենթակա հարցերը, որոնց սակայն լուծում չի տրվել։

Ներկայացված դիմումները մերժվել են հետևյալ հիմնավորումներով.

  1. Ընկերության ներկայացրած փաստաթղթերում նկարագրված գործունեությունը չի համապատասխանել հայցվող լիցենզիայի գործունեությանը։ Մասնավորապես, ԿԲ ներկայացվել է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում, սակայն ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրությունից և տնօրենի հետ կայացած հանդիպման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը պատրաստվում է իրականացնել այլ գործունեություն, որը կարելի է վերագրել նաև արտարժույթի սակարկությունների կազմակերպմանը։
  2. Ներկայացված փաստաթղթերի փաթեթը պարունակել է օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող դրույթներ, այդ թվում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։
  3. Ընկերության կողմից ներկայացված իր գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լիարժեք չի բացահայտվել։

Նշված բոլոր հիմքերը մանրամասն նկարագրված են լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին ՀՀ ԿԲ խորհրդի որոշումների մեջ, որոնք սահմանված կարգով տրամադրվել են դիմումատուին։

Ավելին, ԿԲ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության տնօրեն Վահագն Գրիգորյանը հանդիսանում է տնօրեն http://currencii.eu/ ինտերնետային հասցեով տեղակայված Currencii ընկերությունում։ Կայքում նշված է, որ ընկերությունը կարգավորվում է և լիցենզավորված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որը, սակայն ապատեղեկատվություն է։ Սա մեկ անգամ ևս վկայում է ընկերության կողմից ոչ բարեխիղճ վարվելակերպ որդեգրելու մասին։

Կենտրոնական բանկը հարկ է համարում նաև անդրադառնալ հետևյալին․

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ Օրենքի համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են ՀՀ-ում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ ֆինանսական կայունության նպատակի ապահովման համար առաջնային նշանակություն ունի արդյունավետ արժութային քաղաքականության իրականացումը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արժութային քաղաքականությունը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Այդ քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների լիցենզավորման, ընթացիկ գործունեության կարգավորման և վերահսկողության կանոններ: Արժութային շուկայի կարգավորումները ոչ միայն լիցենզավորված գործունեության համար պարզապես կանոններ են, այլ նաև ապահովում են արժութային շուկաների կայունությունը: ՀՀ կենտրոնական բանկը նշված կանոնակարգումների միջոցով ապահովում է գների ու ֆինանսական կայունության իր հիմնական խնդիրները` զսպելով արժութային շուկայում չարաշահումները և զերծ պահելով ֆինանսական համակարգը արժութային շոկերից: Նման մոտեցումն ուղղված է նախևառաջ շոկային իրավիճակներում հասարակության լայն զանգվածների շահերի պաշտպանությանը:

Ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Ինչ վերաբերում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ունեցող շուկայի մասնակիցներին, ապա հայտնում ենք, որ ներկայումս արժութային շուկայում նման լիցենզիա ունեցող անձինք չկան, իսկ մոտ ապագայում Կենտրոնական բանկը նախատեսում է ընդհանրապես վերացնել լիցենզիայի այդ տեսակը: Նման սահմանափակող մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը և սպառողների լայն զանգվածի շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից: Բացի այդ, հարկ է նշել, որ նման մոտեցման պարագայում ծառայության հասանելիությունը սպառողների տարբեր խմբերին որևէ կերպ չի սահմանափակվի, քանի որ նշված ծառայությունները մատուցվում են շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ ինչպես մասնաճյուղային լայն ցանցի, այնպես էլ օնլայն ծառայությունների միջոցով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում