Շատ ծանր հարց եք տալիս, սեփական տներ կորցրած ընտանիքներին օգնել չենք կարող. Լեւոն Ասլանյան

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել: Եթե պետական բնակարաններ կորցրած Լոռու մարզի բնակիչների խնդիրը մեծ հաշվով կարելի է լուծված համարել, ապա սեփական բնակարաններ կորցրածների խնդրին պետությունը դեռեւս չի անդրադառնում: Աղետի գոտու, բնակարանաշինության ու բնակարանի իրենց հերթին սպասող քաղաքացիների խնդրի մասին զրուցել ենք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Լեւոն Ասլանյանի հետ:

- Պարոն Ասլանյան, աղետից անցել է 29 տարի, ինչպիսի՞ն է անօթեւանության ու բնակապահովման խնդիրը մարզում:

- Գյուղական բնակավայրերում դեռ 345 ընտանիք սպասում է իրենց բնակարանային խնդիրների լուծմանը, այդ 345-ից 196-ը դեռ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության հարցերով կառավարչի հաշվեկշռում են: 5 օր առաջ եղավ դատարանի թույլտվությունը՝ այն առանձնացնել, հանձնել Լոռու մարզպետարան, որպեսզի մենք առանձնացնենք տնամերձ հողամասերն անավարտ շինություններով բնակիչներին: Գործընթացը սկսված է, վերջին 3 ամիսներին բոլոր անավարտ շինությունները ուսումնասիրվել են: Գյուղական բնակավայրերի բնակիչների մի մասը բնակարան ստանալու իրենց իրավունքը վերականգնել են դատական կարգով, հիմնականում 1 սենյակի հավակնող բնակարանների վերաբերյալ, այս տարի արդեն 3 ընտանիք ստացել է գումարը: Կառավարության նոյեմբերին ընդունված որոշումով եւս 4 ընտանիքների համար քայլեր են ձեռնարկվել: Խնդիր է լուծվել Սպիտակ քաղաքում՝ մեկ սենյակի հավակնող 50 ընտանիքների համար՝ 4.5 մլն դրամ փոխհատուցմամբ:

Վանաձորում խնդիրը լուծված է, 3 ընտանիք ինչ-ինչ պատճառներով դուրս մնաց, իսկ Ստեփանավանում պետական բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը լուծված է, բայց այնտեղ կա շատ լուրջ խնդիր՝ Աշոտաբերդ թաղամասը, մարզպետն ամեն անգամ խնդիրը բարձրաձայնում է, ներկայումս եւս քննարկվում է, բայց կոնկրետ ասելիք, այս ուղղությամբ, ցավոք չունեմ հիմա:

- Պարոն Ասլանյան, տրոհված ընտանիքների մասով ի՞նչ կասեք:

- Տրոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, իհարկե եղան: Գյուղական բնակավայրերում բնակապահովման խնդիրները կանոնակարգվում են կառավարության 2008թ.-ի նոյեմբերի 13-ի 1337 որոշմամբ, այնտեղ հստակ նշված է, թե ովքեր են ծրագրի շահառու համարվում: Ցավոք, տրոհման խնդիրները դուրս են մնում այս ծրագրի շրջանակներից:

Վանաձորի մյուս խնդիրն էլ այն է, որ կան տնակային ավաններ, բայց տնակային ավաններում բնակվում են հիմնականում ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները:

- Նշեցիք, որ պետական բնակարաններ կորցրած ընտանիքների խնդիրը կարելի է ավարտված համարել, իսկ սեփական բնակարաններ կորցրած ընտանիքների մասով, կարծես թե, ոչինչ չի արվում...

- Շատ ծանր հարց եք տալիս, շատ…568-ից ավելի ընտանիք Սպիտակում, 330 ընտանիք՝ Ստեփանավանում եւ 56 ընտանիք՝ Վանաձորում: Չկա այդպիսի ծրագիր: Եկեք ազնիվ լինենք, սեփական բնակելի տները մարդիկ միշտ կառուցել են իրենց ուժերով ու միջոցներով, լավ կլինի, որ պետությունը կարողանա մի օր անդրադառնալ այդ հարցին, չէ որ այդ մարդիկ էլ են մեր քաղաքացիները:

- Պարոն Ասլանյան, Վանաձորում աղետի հետեւանքով 84 երրորդ աստիճանի վթարային շենք կա, որտեղ հազարավոր մարդիկ են ապրում: Ի՞նչ քայլեր են տարվում պետության կողմից այդ ուղղությամբ:

- Այդ ուղղությամբ, ցավոք, որեւէ աշխատանք ներկայումս չի տարվում:

Տպել
5010 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)