Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Նրանց արածը մանիպուլյացիա է, սպեկուլյացիա. մերժվածները բարոյական իրավունք չունեն խոսելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, օրերս «Վերնատան» անդրանիկ համաժողովին Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշեց, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք։ Արդյոք կիսո՞ւմ եք նրա տպավորությունները։

-Իհարկե, ցավ եմ ապրում, որ Վազգեն Մանուկյանը գտնվում է մերժվածների կողքին։ Ինքն էր պաշտպանության նախարարը, երբ մենք ազատագրեցինք Քրավաճառի շրջանը, Ակնան, Մեխակավանը, Կովսականը, դուրս եկանք արդեն Իրանի հետ սահման, ազատագրեցինք Ֆիզուլին, գրեթե ամբողջությամբ Մարտակերտն ազատագրեցինք, և երբ Վազգեն Մանուկյանին հանեցին և Սերժ Սարգսյանին նշանակեցին նախարար, իսկ պետնախարար Վազգեն Սարգսյանին, արդեն սկսեցինք ռազմական անհաջողություններ, մինչև 94թվականը, երբ եղավ հրադարարը։ Վազգեն Մանուկյանը մտածող մարդ է, գաղափարական մարդ է, ինքն է ՀՀՇ-ի հիմնադիրը, բայց ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ոհմակային վարչախմբի հետ ժամանակին ունեցել էր խնդիր և դուրս էր եկել այնտեղից։ Ես ցավ եմ ապրում, որ նման քաղաքական գործիքը հայտնվել է այդպիսի մարդկանց շարքերում, որոնք իբրև մտահոգված են Արցախի հարցում։ Ես կողջունեի նրանց այդ քայլը, եթե նրանք այդ քայլը անեին երեք տարի առաջ, երբ տեսան մեր բանակի անպատրաստ վիճակը 2016-ի ապրիլին, երբ տեսան վերնախավի անվճռականությունը, երբ տեսան սպառազինության սակավությունը, երբ տեսան Արցախի հարցի կործանումը, նրանցից ոչ ոք այդ մասին չխոսեց, նրանք դա չտեսան։ Այսինքն՝ եթե նրանք մինչև հիմա մեր ժողովրդի դարդուցավով ապրող մարդիկ լինեին, ես կհասկանայի նրանց։ Ի՞նչ է նշանակում Վերնատուն, ուզում են մեր մեծերի կողմից ստեղծված Վերնատա՞նը նմանվել, այսինքն՝ փորձում են ազգային բնույթ տալ։ Սա ընդամենը անձնական հաշիվների խնդիր է, որովհետև նրանք ուզում են համախմբվել՝ օգտվելով այն երևույթից, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հեղափոխությունը ի կատար ածել։ Հիմա ազգային արժեքներ են ստեպ-ստեպ ոտնահարվում։ Եվ հիմա նրանց արածը մանիպուլյացիա է։ Այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք բարոյական իրավունք ունեն վեր հանել այն մարդիկ, որոնք երբեք չեն լռել բացասական երևույթների մասին խոսելիս։ Օրինակ ես միշտ քննադատել եմ, և հիմա էլ իրավունք ունեմ քննադատելու, բացասական կողմերը ասելու, բայց մերժվածները բարոյական իրավունք չունեն խոսելու։ Նրանք պետք է լռեն, սկսվեն։

-Վազգեն Մանուկյանը նաև ասաց, որ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն, այս ամենը լուծում է մեկ հոգի։

-Եթե նույնիսկ ինքը ճիշտ է ասում, ապա ինքը սխալ է ասում, որովհետև իրենցից ոչ ոք չպետք է խոսի, որովհետև իրենցից յուրաքանչյուրի խոսքը դիտվում է մանիպուլյացիա, սպեկուլյացիա բառիս բուն իմաստով։

-Նա նաև կոչ արեց համախմբվել պարզ սկզբունքների ու գաղափարների շուրջ։ Որքանո՞վ հասարակության կողմից մերժված նախկին իշխանության աջակիցները կարող են հավակնել համախմբման որոշակի պարզ սկզբունքների շուրջ։

-Նրանք շանս չունեն վերադառնալու և պետության ղեկը վերցնելու, բայց նրանք, անշուշտ, կարող են իրենց շուրջը համախմբել այն մարդկանց, որոնք  նախկինում օգտվում էին կերակրատաշտից, ովքեր նախկինում փողերի լվացման մեջ թաթախված էին, իսկ նրանք քիչ չեն, շատ են։ Եվ արդեն կլրանա երկու տարին, որ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց մենք այդ հեղափոխության արժեքները չենք ամրագրել։ Եվ եթե առաջ է ընթանում, ապա շատ դանդաղ և ոչ պրոֆեսիոնալ։ Պաշտպանությունը, տնտեսությունը, արտաքին հարաբերությունները, հատկապես դատական իշխանությունը, այս ամենը դոփում է տեղում։ Կան որոշ դրական երևույթներ, կան որոշ դրական տեղաշարժեր, կան իհարկե նաև բացասական երևույթներ, բայց այդ ամենը մենք իրավունք ունենք ասելու, որ աջակցել ենք հեղափոխությանը, եղել ենք հեղափոխության ջատագով։ Իսկ մերժվածներից որևէ մեկն իրավունք չունի բացասական երևույթների մասին խոսելու, նրանք պետք է սկսկվեն։ Բայց, իհարկե, բացասական երևույթները կարող են հանգեցնել հասարակական համերաշխության առճակատման, որովհետև սա մեկ հոգի չէ, երկուսը չէ, հազարավորներ են, որոնք կոռուպցիայի մեջ թաթախված են եղել։ Նոր կառավարությանը կոչ եմ անում հաշվի նստել իրադրության հետ, այլապես կստացվի այնպես, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել Սերժ Սարգսյանին, այնպես էլ մենք կարող ենք ասել Սերժ Սարգսյանին, որ իրադրությանը չի տիրապետում։

-Վստահ եք ապագա չունի՞ «Վերնատունը»։

-Վստահ եմ, որ նրանք ապագա չունեն, բայց, իհարկե, կարող են տանել հասարակության համերաշխության առճակատման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում