211652_close_icon
views-count51588 դիտում article-date 15:39 11-09-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Մասիս քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Opel-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արկադի Ս-ի վարած Opel Astra մակնիշի 18 TQ 888 համարանիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գևորգ Ա-ի վարած Opel Vctra մակնիշի 34 MP 292 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Ա-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 43-ամյա Լևոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Արկադի Ս-ն՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր