Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ընտրություններ՝ առանց մրցակցության. Վերընտրվել են հիմնականում գործող համայնքի ղեկավարները

Կիրակի օրը, ՀՀ 6 մարզերի 16 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին, որոնցից 2-ում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն էր, 2-ում՝ ավագանու անդամի արտահերթ ընտրություն։ 12 համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցում առաջադրվել էր 36 թեկնածու։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝ 49.77 տոկոսը:

Ընտրությունները հիմնականում անցել են ոչ մրցակցային մթնոլորտում, քանի որ շատ համայնքներում թեկնածուները շատ չէին՝ հիմնականում մեկ թեկնածու։ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում, նույնիսկ, գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: Արդյունքում Զարինջա, Թլիկ, Հակո, Ալաշկերտ, Նորապատ և Անտառամուտ համայնքներում բնակիչները քվեարկում են մեկ թեկնածուի կողմ կամ դեմ։

Ավան Համյանքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պարտվել է։ Հաղթել է համայնքի դպրոցի մանկավարժ Գևորգ Գալստյանը՝ 207 ձայնով։

Զարինջա համայնքում առաջադրված համայնքի ղեկավարը վերընտրվել է 203 ձայնով։ Նա ևս առանց մրցակից էր։

Կոշ համայնքւոմ երեք թեկնածու էր առաջադրվել, բայց հաղթել է գործող համայնքապետ Աշոտ Ենգիբարյանը՝ 689 ձայնով։

Հակո համայնքում ՀՀԿ-ական գործող համայնքապետը 25 ձայն է ստացել։

Արարատի մարզի Տափերական համայնքւոմ հաղթել է կարեն Խաչատրյանը՝ 441 ձայնով։ Սա միակ համայնքն էր, որտեղ 8 թեկնածու էր առաջադրվել։

Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետը, ով վերընտրվել է։

Մնացած համայնքներում նույն պատկերն է։

Այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» կազմակերպությունը դիտարկված տեղամասերից 11-ում գնահատվել է որպես անմատչելի, 5 տեղամաս ունեցել է թեքահարթակ կամ հարթ մուտք է ունեցել։ Եվս 3-ը գնահատվել են մասամբ մատչելի։ Բոլոր դեպքերում քվեարկության սենյակները գտնվել են առաջին հարկում։ Դիտարկված տեղամասերից 3-ում նախատեսված չի եղել, որևէ հատուկ միջոց տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության կազմակերպման համար: Մյուս տեղամասերը ապահովված էին միայն խոշորացույցներով։

«Անկախ դիտորդ»-ը արձանագրել է, որ քվեասենյակում լուսամուտների դասավորվածության պատճառով կարող էր խախտվել քվեարկության գաղտնիությունը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովի միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվել: Քվեասենյակում քվեախցիկներում լուսավորության մակարդակը դիտորդները գնահատել են անբավարար: Քվեասենյակների մեծ մասում ջեռուցումը բավարար չի եղել, քվեասենյակում փակցված չի եղել քվեարկության մասին իրազեկող որևէ տեղեկատվություն։ Տեխնիկական սարքից 0-ական տեղեկանքի տպման հետ խնդիրներ են եղել 2 տեղամասում։ 3 տեղամասում հանձնաժողովի նիստին փորձել են ներկա գտնվել 2 համայնքի ղեկավարի և մեկ ավագանու անդամի թեկնածու, որոնք դուրս են հրավիրվել հանձնաժողովների նախագահների կողմից։

Մենք ավելի վաղ նշել էինք, ընտրություններին առաջադրված գրեթե բոլոր թեկնածունը անկուսակցական են և ինքնաառաջադրվել էին։

ԱԺ «Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք կարևորում են ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, բայց չեն էլ կարծում, որ պետք է պարտադիր կերպով բոլոր ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացված լինի։ «Նման մոտեցում չունենք, բայց եթե մեկ կամ մի քանի ՏԻՄ ընտրություններում մեր մասնակցությունը չի եղել, դա չի նշանակում, որ առաջիկայում էլ չի լինելու։ Սակայն մենք չեն տառապում այն մոլուցքով, և մեր առջև նպատակ չենք դրել՝ բոլոր գյուղերում և բոլոր քաղաքներում ներկայացված լինի միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Դա ճիշտ մոտեցում չէ և չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից», մինչ ընտրւոթյունները մեզ հետ զրույցում ասել էր Մակունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում