1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Վան»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

«Վան»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վան» ֆուտբոլային ակումբը չի շարունակի համագործակցությունը մի շարք ֆուտբոլիստների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագրերը խզել է Վիգեն Բեգոյանի, Վարդան Բակալյանի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը։  Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]