1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նոր սարքը կարող Է շնչուղիների մինչեւ 40 հիվանդություն ախտորոշել մեկ ժամում

Նոր սարքը կարող Է շնչուղիների մինչեւ 40 հիվանդություն ախտորոշել մեկ ժամում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի գիտնականները մշակել են համակարգ, որը թույլ Է տալիս մեկ թեստով արագ եւ արդյունավետ ախտորոշել շնչուղիների շատ հիվանդություններ՝ թռչնագրիպից մինչեւ թոքաբորբ, որը հարուցում Է 2019-nCoV կորոնավիրուսը: Համակարգը մեկ ժամում կարող Է ճանաչել վարակների 30-ից մինչեւ 40 տեսակի հարուցիչներ: Այդ մասին գրել Է Standard-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թեստերը, որոնք այժմ օգտագործում են տեղերի պետական հիվանդանոցներում, կարող են մեկ անգամով հայտնաբերել մեկից մինչեւ երեք վիրուսային ախտածին: Ըստ որում նոր համակարգը, որն ստեղծել են Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները՝ Հոնկոնգի համալսարանի մանրԷաբանների հետ մեկտեղ, գործում Է շատ ավելի արդյունավետ ու ավելի Էժան Է: Մեկ թեստն արժե 200-ից մինչեւ 300 հոնկոնգյան դոլար:

Այդ համակարգի անալոգները շատ ավելի թանկ են եւ կարող են հայտնաբերել 22-ից ոչ ավելի ախտածին: Հոնկոնգցի մասնագետները պլանավորում են հետագայում կատարելագործել մշակումը եւ ի վերջո դրա արտադրողականությունը հասցնել մինչեւ 80 տեսակի վիրուսային հարուցիչների ճանաչման հնարավորության: Նորույթն արդեն անցել Է կլինիկական փորձարկումների ցիկլը:

Այժմ թողարկվել են նման ապարատների մի քանի նախատիպեր: «Մենք պլանավորում են հնարավորինս արագ սկսել դրանց զանգվածային արտադրությունը»,- նշել Է գլխավոր մշակող Թերենս Լաուն, որի խումբը չորս տարվա ընթացքում աշխատել Է նախագծի վրա: Եթե գիտնականներին հաջողվի փող գտնել, նրանք հույս ունեն, որ իրենց համակարգը տեղերի հիվանդանոցներում մատչելի կլինի կես տարի անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]